From Wikipedia, the free encyclopedia
Հանս Ռայխենբախ (սեպտեմբերի 26, 1891[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 9, 1953[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), գերմանացի փիլիսոփա և տրամաբան։ 1926-1933 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1933 թվականին, ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելուց հետո, վտարանդվել է, 1933-1938 թվականներին՝ Ստամբուլի, 1938-1953 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանների պրոֆեսոր։ 20-ական թվականներին Հանս Ռայխենբախ մասնակցել է նեոպոզիաիվիզմի օջախներից մեկի՝ Բեռլինի գիտական փիլիսոփայության ընկերության հիմնադրմանը, նրա «Erkenntniss» պարբերական հանդեսի ստեղծմանը։ Լինելով ֆիզիկայի փիլ. հարցերի գիտակ՝ Հանս Ռայխենբախ ներկայացնում էր նեոպոզիտիվիզմի ֆիզիկալիստական թևը, որը «դիտարկվող ֆիզիկական օբյեկտների լեզուն» համարում էր առավել հարմարված գիտական օբյեկտիվ նկարագրության համար։ Հանս Ռայխենբախ քննադատել է ռացիոնալիզմը, նկատի ունենալով այն ուսմունքները, որոնք հավատում են օբյեկտիվ խստիվ պատճառականությանը և, համապատասխանաբար, ճշմարտության հասնելու բանականության կարողությանը։ Մինչդեռ, ըստ Հանս Ռայխենբախի, բնության օրինաչափությանը և ճանաչողությանն առավել համապատասխանում է հավանականային տրամաբանությունը, որը նա մշակել է որպես մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանություն։ Նույն հիմքով Հանս Ռայխենբախ մշակել է բազմարժեք տրամաբանության համակարգ՝ հարմարեցված քվանտային մեխանիկայի տեսության շարադրման կարիքներին։ Հանս Ռայխենբախ զբաղվել է նաև գիտության օրենքների (նոմոլոգիական ասույթների) տրամաբանական վերլուծությամբ։
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1891[1][2][3][…] Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] |
---|---|
Մահացել է | ապրիլի 9, 1953[1][2][3][…] (61 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Woodlawn Memorial Cemetery[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց, HU Berlin, Ստամբուլի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (1911)[2] և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան (1915)[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6], գերմաներեն[1] և լեհերեն[6] |
Գիտական ղեկավար | Մաքս Նյոթեր և Paul Hensel?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Հիլարի Ուայթհոլ Փաթնամ[7], Carl Gustav Hempel?[7], Wesley C. Salmon?[7], Norman M. Martin?[7] և Melvin Earl Maron?[7] |
Ամուսին(ներ) | Elizabeth Lingener Meyer Reichenbach? և Maria Reichenbach? |
Հայր | Bruno Reichenbach? |
Hans Reichenbach (philosopher) Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.