Հայր Աստված
From Wikipedia, the free encyclopedia
Հայր Աստված (անգլ.՝ God the Father), տարբեր կրոններում, հատկապես քրիստոնեության մեջ, Աստծուն վերագրվող տիտղոս։ Եռամիասնական քրիստոնեության մեջ Հայր Աստված համարվում է Սուրբ Երրորդության առաջին անձը, որին հաջորդում են երկրորդ անձը՝ Որդի Աստվածը (Հիսուս Քրիստոս) և երրորդ անձը՝ Սուրբ Հոգին[1]։ Երկրորդ դարից ի վեր քրիստոնեական դավանանքը ներառում է ամենակարող «Հայր Աստծո»՝ առաջին հերթին որպես «հոր և տիեզերքի ստեղծողի»[2] հավատքի հաստատումը։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Այդուհանդերձ, քրիստոնեության մեջ Աստծո՝ որպես Հիսուս Քրիստոսի հոր, գաղափարն ավելի հեռուն է գնում, քան նրա՝ որպես արարչի ու բոլոր ժողովուրդների հոր գաղափարը[3], ինչպես նշված է Առաքելական հանգանակում, որտեղ «ամենակարող հայր, երկնքի ու երկրի արարիչ» արտահայտությանն անմիջապես, բայց առանձին կերպով հաջորդում է «Հիսուս Քրիստոս, նրա միակ որդին, մեր տերը» արտահայտությունը՝ այսպիսով ամբողջացնելով հայրության երկու իմաստները[4]։