Հայաստանի լճեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ[1], որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է։ Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից։ Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն։ Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճն և Ակնալիճը[2]։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային ռեսուրսները գնահատվում են 39,3 մլն մ³:
Հայաստանի լճերի մեջ կան ռեկորդակիրներ՝ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև երկրի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակա լճին։