Տիտիկակա
From Wikipedia, the free encyclopedia
Տիտիկակա (իսպ.՝ Titicaca), կեչուա՝ Titiqaqa, այմարա՝ Titiqaqa), լիճ Հարավային Ամերիկայում՝ Անդերի լեռներում, հանդիսանում է աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը[1], Մարակայբո լճից հետո երկրորդն է Հարավային Ամերիկայում իր զբաղեցրած մակերեսով, նաև ամենաբարձրադիր նավագանցության համար պիտանի լիճն է։ Այն ունի 3812 մ բարձրություն ծովի մակարդակից։ Լիճը գտնվում է Ալտիպլանո (Altiplano) բարձրավանդակի հյուսիսային ծայրում, Պերու և Բոլիվիա պետությունների սահմանի միջև։ Լճի արևմտյան մասը տարածվում է Պերուի Պունո շրջանում (Puno), իսկ արևելյան կողմը գտնվում է Բոլիվիայում Լա Պաս (La Pas) շրջանում։
Արագ փաստեր Ծանոթագրություն ...
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Պերու | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 3812—3821 մ | |
Ավազանի մակերեսը | 8300 կմ² | |
Ծավալը | 893 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1125 կմ | |
Ամենամեծ խորությունը | 304 մ | |
Միջին խորությունը | 140—180 մ | |
Լճի հանքայնությունը | խմելու | |
Աղիությունը | մինչև 1 ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 58 000 կմ² | |
Սկիզբ առնող գետերը | Դեսագուադերո | |
Ծանոթագրություն | ||
---|---|---|
Փակել