Համայնք (վարչատարածքային միավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Համայնք մի շարք երկրներում վարչատարածքային միավոր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մակարդակի։ Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր՝ քաղաքով կամ մեծ գյուղական բնակավայրով կենտրոնում, որի շուրջ կարող են տեղակայված լինել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։ Համայնքին մոտ վարչատարածքային միավորներ է՝ կոմունա, որոշ դեպքերում՝ մունիցիպալիտետ, մունիցիպալ կազմավորում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
Հայերեն «համայնք» տերմինին տարբեր լեզուներում համապատասխանում են տարբեր բառեր․
- սլավոնական երկրներում օգտագործվում են ռուս.՝ «община» բառի հետ նույնարմատ անվանումներ․ բուլղար․՝ община, սերբ.՝ општина/opština, մակեդոներեն՝ општина, սլովեն.՝ občina, սլովակ.՝ obce,
- գերմանալեզու տարածաշրջաններում «Gemeinde» տերմինը թարգմանվում է որպես «համայնք»,
- ռոմանական լեզուներում համապատասխանող բառը (ֆր.՝ commune) թարգմանվում է որպես «կոմունա», սակայն «համայնք» կարող են կոչվել ֆր.՝ communautés rurales (բառացիորեն «գյուղական հանրություններ») Աֆրիկայի որոշ երկրներում,
- անգլերենում մի շարք դեպքերում համայնքին համապատասխանում է «մունիցիպալիտետը» (անգլ.՝ municipality),
- որպես «համայնք» կարող են մատուցվել նաև տերմինները, որոնք բառացիորեն նշանակում են «ծուխ» կամ «երդ» (կատ.՝ parròquia, անգլ.՝ parish, պորտ.՝ freguesia)։