From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանական լեզուներ « լատ․ ГОmanus — հռոմեական), հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ցեղակից լեզուների խումբ։ Առաջացել են Եվրոպայում հռոմեական նվաճումների հետևանքով (մ․ թ․ ա․ I դ․—մ․ թ․ V դ․) լատ-ի տարածմամբ։ Ռոմանական լեզուներով խոսում է մոտ 500 միլիոն մարդ։ 50-ից ավելի երկրների պետական լեզուներն են։ Ռոմանական լեզուները միմյանց հետ կապված են հատկանիշների այնպիսի ցանցով, որը դժվարացնում է նրանց դասակարգումը։ Առանձնացնում են, սովորաբար, հետևյալ ենթախմբերը․ իբերա-ռոմանական (իսպաներեն, պորտուգալերեն, կատալոներեն), գալա֊ռոմանական (ֆրանսերեն, պրովանսերեն), իտալա-ռոմանական (իտալերեն, սարդիներեն), ռետա-ռոմանական (ֆրիուլերեն, սելվերեն, էնգադիներեն), բալկանա-ռոմանական ռուիներեն, մոլդավերեն, մեգլենառումիներեն, առումիներեն, իստրառումիներեն, դալմաթերեն (վերջինս մեռած լեզու է)։ Ռոմանական լեզուների տարբերակվածությունն առաջին հերթին պայմանավորված է տարբեր երկըրներում լատիներենի հնչյունական համակարգի կրած փոփոխություններով, որոնց հետևանքով առանձին լեզուների ձևաբանությունը նույնպես ենթարկվել է փոփոխությունների (լատ․՝ caballus «ձի», իսպաներեն՝ caballo, իտալ․4 cavallo, ֆրանսերեն՝ cheval, ռում․՝ cal․ լատ․՝ venio «գալիս եմ», իտայ․՝ vendo, պրովանսերեն՝ vende, իսպ4 vendo, ֆրանս․՝ je viens, ռում․՝ v&nd)։ Ռոմանական լեզուների ընդհանրությունները մեծ մասամբ հանգում են ժողովրդական լատիներենին, որի անմիջական շարունակողներն են, և դասական լատիներենին՝ այդ լեզուների դասական գրական լեզվին, որից ժամանակի ընթացքում կատարել են տարբեր տիպի փոխառություններ։ Ռոմանական լեզուների բնորոշ, հատկանիշներից են գոյականի և ածականի քերականական սեռը (արական, իգական), հոդերի գործածությունը (որոշյալ-անորոշ), որոշ բայաժամանակների բաղադրյալ կազմությունը (դերբայով և օժանդակ բայով), լեզուների մեծ մասում հոլովների բացակայությունը ևն։ Ռոմանական լեզուների տարբերությունները պայմանավորված են՝ ա․ ժողովրդական լատիներենի բարբառային տարբերակվածությամբ, բ․ ժողովրդական լատիներենի վրա Եվրոպայի նվաճված ցեղերի ու ժողովուրդների (կելտեր, իբերացիներ, ռետեր և այլն) լեզուների ազդեցությամբ, գ․ ռոմանացված երկրների տարբեր ժամանակներում նվաճված լինելով, դ․ հետագայում տվյալ ժողովուրդների լեզուների վրա այլ նվաճողների (գերմաններ, սլավոններ, արաբներ) լեզուների ազդեցությամբ, ե․ յուրաքանչյուր ժողովրդի պատմության ընթացքի սոցիալ-տնտեսական յուրահատուկ պայմաններով ևն։ Ռոմանական լեզուներով առաջին գրական վկայություններն ունեն տարբեր ժամանակագրություն՝ IX դար (ֆրանս․), X դար (պրովանսերեն, լատիներեն), XI դար (իսպաներեն, սարդիներեն), XII դար (պորտուգալերեն, կատալոներեն), XIII դար (իտալերեն), XV—XVI դարեր (ռումիներեն, մոլդավերեն)։ Ուշ միջնադարից գաղութատիրական նվաճումների հետևանքով ռոմանական լեզուներ (ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն) տարածվել են Աֆրիկայում և Ամերիկայում։ Դառնալով տեղի բնիկների լեզուներ՝ կրել են որոշ փոփոխություններ։
Ռոմանական լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզվաընտանիք |
Ենթադաս | իտալական լեզուներ |
IETF | roa |
ISO 639-2 | roa |
ISO 639-5 | roa |
Romance languages Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանական լեզուներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.