Համակարգչային պորտեր
From Wikipedia, the free encyclopedia
Համակարգային բլոկից դուրս գտնվող սարքերը բլոկին են միացվում պորտերի հատուկ կցանների օգնությամբ։ Պորտը սովորական միացում է (ֆիզիկական կամ տրամաբանական ), որի միջոցով ստացվում և փոխանցվում են տվյալներ համակարգիչներին։Պորտը դա ամբողջ թիվ է ընկած 1-65535 սահմանում։ Պորտերի պակետները իրականում ունեն 2 տեղ նշված պորտերով, մեկը ուղարկողի, մյուսը ստացողի։ Մինչև 1023 պորտերը համարվում են հայտնի գրանցված պորտեր, դրանք նշանակվում են 1024-ից մինչև 49151 ,տրամադրվում են և համարվում են անձնական օգտագործման համար, իսկ 49152-ից 65535-ը կոչվում են "փոփոխական", քանի որ կարող են օգտագործվել տարբեր պրոցեսների կողմից (հաճախ ծրագրերը որոնք օգրագործում են ստանդարտ գրանցված պորտեր, սկսում են նոր ենթապրոցեսներ որոնք օգտագործում են այդ փոփոխվող շարժական պորտերը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |