Անհատական համակարգիչ
From Wikipedia, the free encyclopedia
Անհատական համակարգիչ (կրճատ՝ ԱՀ), անհատական օգտագործման համար նախատեսված համակարգիչ։ Նախկինում համակարգիչները հիմնականում օգտագործվում էին հիմնարկներում և գիտական հաստատություններում, ուստի ավելի ուշ ի հայտ եկած անձնական սեփականություն հանդիսացող համակարգիչները կոչվեցին անհատական համակարգիչներ։ Ներկայում, հատկապես խոսակցական լեզվում, «համակարգիչ» և «անհատական համակարգիչ» բառերը մեծ մասամբ հոմանիշներ են։
Անհատական համակարգիչը օգտագործվում է ամենատարբեր գործողություններ կատարելու համար. փաստաթղթերի պահպանում, տեքստերի և պատկերների մշակում, ծրագրավորում, մուտք համացանցին, համակարգչային խաղեր և այլն։ Այն օգտագործվում է աշխատանքի, ուսման, ժամանցի և հեռահաղորդակցման համար։
Ինստիտուցիոնալ կամ կորպորատիվ համակարգիչների օգտատերերը 1960-ականներին ստիպված էին գրել իրենց սեփական ծրագրերը՝ սարքերով ինչ-որ օգտակար աշխատանք կատարելու համար:Մինչդեռ անհատական համակարգիչների օգտատերերը կարող էին ծրագրավորել իրենց սեփական հավելվածները, սովորաբար նման սարքավորումները օգտագործում էին առևտրային ծրագրային ապահովումներ, անվճար կամ անվճար և բաց հասանելիություն ունեցող ծրագրեր, որոնք տրամադրվում էին «պատրաստ է օգտագործման» ձևով։
Անհատական համակարգիչների համար ծրագրերը հիմնականում մատակարարվում են անկախ սարքավորման կամ օպերացիոն համակարգի ստեղծողներից։
Շատ անհատական համակարգիչների օգտատերեր այլևս կարիք չունեն գրել իրենց սեփական ծրագրերը համակարգչից օգտվելու համար` չնայած որ վերջնական սպառողի համար ծրագրավորումը մինչ այսօր կիրառելի է։
Վաղ 1990-ականներին Microsoft օպերացիոն համակարգերը և Intel ծրագրային ապահովումը անհատական համակարգիչների շուկայում զբաղեցնում էին դոմինանտ դիրք՝ սկզբում MS-DOS այնուհետ Microsoft Windows օպերացիոն համակարգերով։
Microsoft Windows -ի այլընտրանքները զբաղեցնում էին միայն ոլորտի փոքր հատվածը:Դրանք ներառում էին Apple-ի macOS ու անվճար և բաց հասանելիության Unix տիպի օպերացիոն համակարգերը։
Անհատակական համակարգիչների մուտքը և թվային հեղափոխությունը գրեթե բոլոր երկրներում զգալի ազդեցություն ունեցան մարդկանց կենսակերպի վրա։
Անհատական համակարգիչները կարող են լինել սեղանի («դեսկթոփ») կամ դյուրակիր համակարգիչները։