![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Vinterdomen.jpg/640px-Vinterdomen.jpg&w=640&q=50)
Կրոնը Նորվեգիայում
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնը Նորվեգիայում. Նորվեգիայի Թագավորության պետական կրոնը համարվում է լյութերականությունը։ Կան նաև բողոքականության այլ ուղղությունների զգալի թվով հետևորդներ։ Նորվեգիայի ամբողջ բնակչության 78,9 %-ը առաքելական-լյութերական եկեղեցու հետևորդներ են ու պատկանում են Նորվեգիայի եկեղեցուն[1]։ Շնորհիվ քրիստոնեական միսիոներների ջանքերի՝ Նորվեգիան կամաց-կամաց հեթանոսությունից անցավ քրիստոնեության։ Այն ընդունվեց մոտավորապես 1000 թվականին, և երկիրը վերջնականապես քրիստոնյա դարձավ 1150 թվականին։ Մինչ Ռեֆորմացիայի առաջացումն ու ձևավորումը նորվեգացիները պատկանում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Vinterdomen.jpg/640px-Vinterdomen.jpg)
Իսլամը ներկայիս դրությամբ հավատացյալների թվով դարձել է Նորվեգիայի երկրորդ կրոնը։ Այս կրոնի հետևորդների թիվը Նորվեգիայում մեծանում է ներգաղթյալների շնորհիվ, որոնք հիմնականում գալիս են իսլամադավան երկրներից, մասնավորապես՝ Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից և այլն։ Իսկ Լեհաստանից, Եթովպիայից և Ֆիլիպիններից ներգաղթողները հիմնականում ստվարացնում են քրիստոնեական համայնքի շարքերը։
Նորվեգիայում ամենաարագ կերպով տարածվող քրիստոնեության ուղղությունը, որը կրկին ի շնորհիվ ներգաղթյալների է, համարվում է ուղղափառությունը՝ 2000-2009 թվականներն ընկած ժամանակահատվածում հավատացյալների թիվն աճել է 231,1 %‐ով։ Այս ցուցանիշը գերազանցում է նույնիսկ մուսուլմանների աճի ցուցանիշին՝ 64,3 %[2]: Նորվեգիայի եկեղեցու հավատացյալների թիվն էլ անկում է ապրում։ 2005-2009 թվականների միջակայքում ազգային լյութերականության հետևորդների թիվը պակասել է 3 938 723 մարդուց մինչև 3 848 841 մարդու[3]։
Ըստ մարդահամարի տվյալների, որը խորությամբ ուսումնասիրել է բնակչության կրոնական կազմը, շատ նորվեգացիներ պատասխանել են, որ չեն հարում որևիցե կրոնական ուղղության, այսինքն՝ աթեիստ են։ Ֆիլ Ցուկերմանը, ով Պիտզերյան քոլեջի հասարակագիտության ամբիոնի դոցենտ է[4], զանազան հետազոտությունների հիման վրա աթեիստների թիվը նշել 31% -ից 72% Նորվեգիայի ամբողջ բնակչության կազմում[5]։
Ըստ «Eurobarometer»-ի տվյալների՝ 2005 թվականի դրությամբ[6] նորվեգիայի քաղաքացիների՝