![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Vigiles_du_roi_Charles_VII_47.jpg/640px-Vigiles_du_roi_Charles_VII_47.jpg&w=640&q=50)
Կրավանի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Կրավանի ճակատամարտ (ֆր.՝ La bataille de Cravant, 31 հուլիս, 1423 թվական), Հարյուրամյա պատերազմի ճակատամարտերից մեկը, համարվում է անգլիացիների և նրանց բուրգունդյան դաշնակիցների բարձրագույն նվաճումներից մեկը[1]։
![]() | |
Թվական | 31 հուլիս, 1423 թվական |
Մասն է | Հարյուրամյա պատերազմ |
Վայր | Կրավան քաղաքի մոտակայքում, Փարիզից հարավ, Ֆրանսիա |
Արդյունք | Անգլիացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() ![]() | ![]() ![]() |
Հրամանատարներ | |
![]() ![]() | ![]() ![]() |
Կողմերի ուժեր | |
4-6 000 մարդ | 12-15 000 մարդ |
Ռազմական կորուստներ | |
մոտ 600 սպանված | 600-ից 5200 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Այս ճակատամարտում շուրջ 4 հազար անգլիացիներ կարողացան հաղթանակ տանել՝ մարտնչելով իրենց եռակի գերազանցող հակառակորդի դեմ. ֆրանսիական աղբյուրները մեղքը տեսնում են գասկոնցի և իսպանացի վարձկանների «վախկոտության», ինչպես նաև Ֆրանսիայի մարշալ դե Սևերակի դանդաղկոտության մեջ, ով անհրաժեշտ պահին օգնություն չցուցաբերեց զորքի առաջնամասին, ինչի արդյունքում ֆրանսիական զորքը ճեղքվեց երկու մասի։ Հաղթանակի արդյունքում անգլիացիներին հաջողվեց մեկուսացնել իրենց թիկունքում գտնվող կոմս դ՛Օմալի հրամանատարությամբ գործող պիկարդիական խմբավորմանը, որը շարունակում էր դիմադրել ներխուժմանը, և շուտով այն վերջնականապես ջախջախել։ Ճակատամարտի հետևանք էր նաև թագավոր Շառլ VII-ի ոգու անկումը և, որպես դրա հետևանք, հետագա պարտությունը։