![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Herb_Uniwersytetu_Jagiello%25C5%2584skiego.svg/langhy-640px-Herb_Uniwersytetu_Jagiello%25C5%2584skiego.svg.png&w=640&q=50)
Կրակովի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Կրակովի համալսարան, Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետական համալսարաններից մեկը Կենտրոնական Եվրոպայում։ Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400 թվականին վերակառուցել է Վլադիսլավ Յագայլոն (այստեղից էլ՝ անունը)՝ Փարիզի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի լեհերից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև չեխեր, գերմանացիներ, հունգարացիներ։ Համալսարանում սովորել և դասախոսել են մաթեմատիկոս Վ. Բրուձևսկին, Նիկոլայ Կոպեռնիկոսը, աստղագետ, փիլիսոփա Յան Սնյադեցկին և ուրիշներ։ 16-րդ դարի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ 1780 թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939-1944) Կրակովի համալսարանը փակվել է։ 1942 թվականից գործել է ընդհատակում։ 1978-1979 ուսումնական տարում համալսարանն ուներ իրավաբանական, փիլիսոփայության և պատմության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ ֆակուլտետներ։ Գրադարանը (հիմնվել է 1364 թվականին) ունի ավելի քան 1 միլիոն գիրք։
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և համալսարան |
Կարգախոս | Plus ratio quam vis[3][4] |
Հիմնադրված է | մայիսի 12, 1364[1] |
Հիմնադրիր | Կազիմիր III Մեծ |
Անվանված է | Յագելլոներ |
Ռեկտոր | Piotr Jedynak? |
Ընդհանուր անձնակազմ | ▲7246 մարդ (2019)[5] |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպաեում, Guild of European Research-Intensive Universities?[6], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կրակով |
Պարգևներ | |
Կայք | uj.edu.pl(լեհ.)(անգլ.)(ռուս.) |
![]() ![]() Կրակովի համալսարան, Լեհաստան | |
![]() |