![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Kunduz_River_valley.jpg/640px-Kunduz_River_valley.jpg&w=640&q=50)
Կունդուզ
From Wikipedia, the free encyclopedia
Կունդուզ (/kʊnduːz/; փուշթու՝ کندز; դարի՝ قندوز original name: کُهَندِژ), քաղաք Աֆղանստանի հյուսիսում. նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 268.893 (ըստ այլ աղբյուրների՝ մոտավորապես 375 հազար[1]).: Այդ ցուցանիշով համարվում է երկրի յոթերորդ և Հյուսիսարևելյան Աֆղանստանի ամենամեծ բնակավայրը[2]։ Ընկած է պատմական Բակտրիայի Թոխարիստան մարզում, Կունդուզ և Խանաբադ գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Ավտոմայրուղիներով կապված է Քաբուլի, Մազարի Շարիֆի, Բադախշանի, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի հետ։ Ունի ոչ մեծ օդանավակայան, որն օգտագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով[3]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Կունդուզ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Kunduz District? | |
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 329 | |
ԲԾՄ | 397 մետր, 402 մետր | |
Բնակչություն | ▲356 536 մարդ (հունվարի 1, 2020) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Փակել
Անվանումն առաջացել է պարսկերեն کهن دژ, kohan dež — «հին բերդ» բառակապակցությունից[4]։