![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Koronis_family.jpg/640px-Koronis_family.jpg&w=640&q=50)
Կորոնիսի ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Կորոնիսի ընտանիք, աստերոիդների խումբ, որոնք տեղակայված են աստերոիդների հիմնական գոտում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ավելին քան 2 միլիարդ տարի առաջ երկու խոշոր մարմինների բախումից, որի արդյունքում նրանք բաժանվել են բազմաթիվ մանր մարմինների։ Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնավերել էր այս ընտանիքը, հիմնվելով այն փաստի վրա, որ այս աստերոիդների ընտանիքի մարմինները, ինչպես և մի քանի այլ ընտանիքների մարմինները ունեն իրար մոտ սպեկտրալ դաս և իրական ուղեծրի էլեմենտներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Koronis_family.jpg/320px-Koronis_family.jpg)
Այս ընտանիքի ամենախոշոր աստերոիդը՝ (208) Լակրիմոզան ունի 41 կմ տրամագիծ։ Մինչ այս պահը հայտնաբերված են այս ընտանիքի ավելին քան 300 աստերոիդներ, սակայն միայն նրանցից 20-ի տրամագիծը անցնում է 20 կիլոմետրից։
Կորոնիսի ընտանիքի աստերոիդների համար առանձնահատուկ է բավականին ուժեղ պայծառության փոփոխություն ժամանակի ընթացքում, ինչ խոսում է աստերոիդների ոչ կանոնավոր ձևի մասին, պայծառությունը փոխվում է աստերոիդի իր առանցքի շուրջ պտույտի արդյունքում։ Ելնելով նրանց պայծառության փոփոխման հաճախությունից, այս աստերոիդների պտույտի պարբերությունները տատանվում են 6-ից 18 ժամ միջակայքում։
Բավականին անսովոր է հանդիսանում այն փաստը, որ այս ընտանիքի անդամները շարժվում են գործնականորեն մի ուղեծրով[1]։ Բացի այդ, աստերոիդների պտույտի առանցքները չեն բաշխված պատահականորեն, ինչպես կարելի էր սպասել բախման արդյունքում առաջացած աստերոիդներից[2]։ Առավել ևս անսովոր է, որ գոյություն ունի զգալի կախում պտույտի արագության և առանցքի թեքման միջև[3]։
Ընտանիքը ստացել է իր անվանումը (158) Կորոնիս աստերոիդից։ 1993 թվականի օգոստոսի 28-ին «Գալիլեո» կայանը անցավ այս ընտանիքի ամենահետաքրքիր աստերոիդներից մեկի, Իդայի մոտով, որի մոտ հայտնաբերվեց արբանյակ՝ Դակտիլը։