Կոսմետիկայի բաղադրիչներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոսմետիկայի ֆունկցիան արտաքին տեսքի բարելավումն է։ Այն կանանց և աղջիկների կյանքի մի մասն է կազմում։ Կոսմետիկայի բաղադրիչներն ունեն տարբեր սկզբաղբյուրներ, սակայն, ի տարբերություն սննդի բաղադրիչների, դրանք հաճախ սպառողների մեծամասնության կողմից չեն դիտարկվում։ Կոսմետիկ միջոցներում հաճախ օգտագործվում են վառ գույներ, որոնք ստանում են տարբեր բաղադրիչներից՝ տրորած միջատներից մինչև ժանգ[1]։
Կոսմետիկան իր բազմազանությամբ սկիզբ է առնում վաղ քաղաքակրթություններից, որի կարևոր գործոնը արտաքին տեսքի բարելավումն էր զուգընկերոջը գրավելու համար։ Տարիների ընթացքում բաղադրիչները շատ են փոխվել, քանի որ մենք սովորել ենք, թե ինչպես պատրաստել մեր սեփական բույրերն ու կոսմետիկ բանաձևերը։ Շատ հասարակ բաղադրիչների վտանգների գիտակցումը նույնպես մեծապես ազդեց աճող արդյունաբերության վրա։ Հին եգիպտական արիստոկրատիան օգտագործում էր միներալներ՝ իրենց դիմագծերին երանգ և հստակություն հաղորդելու համար։ Հունական կայսրության դարաշրջանում ընդունված էր օգտագործել դեմքի ներկեր, մինչդեռ հին Հռոմում կոսմետիկ միջոցները պարունակում էին օսլա, ձիթապտղի յուղ, մեղրամոմ, զաֆրան, վարդաջուր և կապար[2]։