![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/Kowloon_Park_201008.jpg/640px-Kowloon_Park_201008.jpg&w=640&q=50)
Կոուլունի զբոսայգի
From Wikipedia, the free encyclopedia
Կոուլունի զբոսայգի (չինարեն՝ 九龍公園, անգլ.՝ Kowloon Park), հանրային խոշոր այգի, որը գտնվում է Հոնկոնգի Ցիմ-Շա-Ցույ շրջանի Յաուշիմոն թաղամասում։ Տարածքը կազմում է 13.3 հա։ Այգին բաց է ամբողջ տարվա ընթացքում (ժամը 17:00-ից մինչև կեսգիշեր)։ Գտնվում է Հոնկոնգի Ժամանցի և մշակույթի դեպարտամենտի ենթակայության տակ։ Տեղագրական հատկությունների շնորհիվ, այգու հյուսիսային մասը պահպանվում է բացօթյա գործունեության համար, իսկ հարավային մասը հիմնականում պասիվ է։
![]() Զբոսայգու տեսքը | |
Տեսակ | հանրային քաղաքային զբոսայգի |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | 13,3 հա. |
Հիմնվել է | 1970 |
Մակերես | 13,3 հեկտար[1] |
Այգին հայտնի է իր բուսական և կենդանական աշխարհով, այդ թվում և ֆլամինգոներով, կարապներով, արա տեսակի թութակներով, կրիաներով, ինչպես նաև հին բանյան, ալբիցիայ և կամֆորայի ծառերով։ Կոուլունի զբոսայգին հոնկոնգցիների ամենասիրելի հանգստի վայրերից մեկն է։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, փառատոներ, տոնավաճառներ, համերգներ, դասախոսություններ և մարզական մրցույթներ[2][3]։