From Wikipedia, the free encyclopedia
Կարապներ (անգլ.՝ Swan, լատին․՝ Cygnus)՝ սագանմանների կարգին պատկանող, բադեր ընտանիքի (անգլ.՝ Anatidae) կարապներ ցեղի թռչուններ[1]։ Բադերը, սագերը և կարապները կազմում են սագանմանների կարգի թռչունների մեծ խումբ, որոնց կենսակերպը սերտորեն կապված է ջրի հետ։ Հայտնի է կարապների 6 տեսակ։
Կարապ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
swan
Bechstein, 1803
|
||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Կարապները բադեր ընտանիքին պատկանող ջրային որսաթռչուններից պահպանված ամենախոշոր անդամներն են, ինչպես նաև դասվում են ամենամեծ թռչունների շարքին։ Ամենամեծ տեսակները, ներառյալ անխոս կարապը, ճչան կարապը և շեփորահար կարապը կարող են հասնել մինչև 1.5 մ երկարության և կշռել ավելի քան 15 կգ։ Թևերի բացվածքը կարող է հասնել ավելի քան 3.1 մ[2]։ Սագերի համեմատ նրանք ավելի խոշոր են, ունեն ավելի երկար ոտքեր և պարանոց[3]։ Հասուն կարապներն ունենում են փետրազուրկ հատված աչքերի և կտուցի մեջտեղում։ Արուները սովորաբար ավելի խոշոր են լինում։ Հյուսիսային կիսագնդում տարածված տեսակներն ունենում են սպիտակ փետուրներ, իսկ հարավային կիսագնդում ապրող տեսակները՝ սև և սպիտակ փետուրներ։ Ավստրալիական սև (լատին․՝ Cygnus atratus) ամբողջովին սև է, բացառությամբ թևերին գտնվող սպիտակ փետուրների։ Սև կարապների ճտերը բաց մոխրագույն են։ Իսկ հարավամերիկյան սևավիզ կարապների մարմինը սպիտաակ է, վիզը՝ սև[4]։
Կարապների ոտքերը սովորաբար լինում են մուգ մոխրագույն, բացառությամբ հարավամերիկյան տեսակների, որոնց ոտքերը լինում են վարդագույն։ Կտուցի գույնը կախված է տեսակից. մերձարկտիկական գոտում տարածված տեսակներն ունենում են սև կտուց՝ խառնված դեղին երանգով։ Մյուսները հիմնականում սև և կարմիր երանգներ ունեն։ Չնայած ատամների բացակայության՝ կարապների կտուցն ատամնավոր է, որն օգնում է նրանց որսալ ջրային բույսեր և ջրիմուռներ, ինչպես նաև մոլյուսկներ, փոքր ձկներ, գորտեր և որդեր[5]։ Անխոս կարապներն ու սևավիզ կարապներն ունենում են ելուստներ կտուցի ստորին մասում[6]։
Կարապները բացառիկ զգայուն և զգուշավոր թռչուններ են և բնադրում են մեկուսի լճակների գրեթե անմատչելի եղեգնուտներում։ Սակայն նաև հեշտությամբ ընտելանում են անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։ Ձագերի դաստիարակությամբ զբաղվում են և արուն, և էգը։
Կարապները սովորաբար բնակվում են բարեխառն գոտիներում, հազվադեպ՝ արևադարձային։ Կարապների խումբը կոչվում է երամ։ Չորս կամ հինգ ցեղատեսակ հանդիպում են հյուսիսային կիսագնդում, մի ցեղատեսակ՝ Ավստրալիայում, արդեն բնաջնջված մի տեսակ գտնվել է Նոր Զելանդիայում և Չաթեմ կղզիներում, և մի ցեղատեսակ էլ տարածված է Հարավային Ամերիկայում։ Արևադարձային Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում և ողջ Աֆրիկայում կարապներնը բացակայում են։
Որոշ տեսակներ չվող են։ Արևմտյան Եվրոպայի տարածքում բնակվող անխոս կարապները չվում են մասամբ, իսկ Արևելյան Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում բնակվողները՝ ամբողջությամբ։ Ճչան և ամերիկյան կարապները ամբողջությամբ չվող ցեղատեսակներ են։ Հավանական է, որ սևապարանոց կարապները չվում են իրենց տարածաշրջանի սահմաններում։ Ուսումնասիրությունները դեռ չեն հաստատել սևապարանոց կարապների չուի տարածաշրջանի մեծությունը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.