![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Gong_Li_Cannes_2016.jpg/640px-Gong_Li_Cannes_2016.jpg&w=640&q=50)
Կոն Լի
From Wikipedia, the free encyclopedia
Կոն Լի (չինարեն՝ 巩俐, փինյին Gǒng Lì, դեկտեմբերի 31, 1965(1965-12-31)[1][2][3], Շենյան, Լյաոնին, Չինաստան), չինական կինոների դերասանուհի և ռեժիսոր, Միացյալ Նահանգներում սնննդի և գյուղատնտեսական ոլորտի[6],միջազգային բնապահպանության ներկայացուցիչ[7],խաղաղություն խորհրդանշող կերպար[8]։
Կոն Լի չինարեն՝ 鞏俐 և չինարեն՝ 巩俐 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1965(1965-12-31)[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Շենյան, Լյաոնին, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Central Academy of Drama? |
Երկեր | Red Sorghum?, Raise the Red Lantern?, Գեյշայի հուշերը, Farewell My Concubine? և The Story of Qiu Ju? |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Ժան Միշել Ժառ |
Զբաղեցրած պաշտոններ | Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
1987 թվականին Կոն Լին նկարահանվել է Ճան Յիմոուի «Կարմիր Սորգո» ֆիլմում, որից հետո հայտնի է դարձել։ Այդ ժամանակից ի վեր նա սկսել է համագործակցել Ճան Յիմոուի և 5-րդ սերնդի չին ռեժիսորների հետ։ Ֆիլմը արժանացել է Բեռլինի 38-րդ փառատոնի «Ոսկե արջ» մրցանակին։ 1992 թվականին «Ցյո Ծյուի դատական հայցը» չինական ֆիլմի շնորհիվ նա արժանացավ Վենետիկյան 48-րդ կինոփառատոնի լավագույն դերասանուհի և 13-րդ «Ոսկե աքաղաղ» մրցանակին,դառնալով վենետիկյան ֆիլմիի առաջին չին թագուհին[9], նաև արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին։ 1993 թվականին նկարահանվելով «Մնաս բարով իմ հարճ»-ը ֆիլմում, արժանացել է Կաննի 48-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին, դառնալով համաշխարհային պատմության մեջ առաջին կինոաստղը, ով արժանացել է Եվրոպական 3 կինոփառատոնների բարձրագուն մրցանակներին[10]։ Նույն տարում նա արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակին[11]։ 1996 թվականին նա հայտնվել է Ամերիկյան «Թայմ» ամսագրում։ 1997 թվականին Կաննի կինոփառատոնում ժյուրիի անդամ էր, իսկ 1999 թվականին դարձավ Իտալական կինոթանգարանի ներկայացուցիչ։
2000 թվականին «Գեղեցիկ մայրիկ» ֆիլմի շնորհիվ նա արժանացավ Մոնրեալի 24-րդ կինոփառատոնի և Չինաստանի 20-րդ «Ոսկե աքաղաղ » մրցանակաբաշխության «Lավագույն դերասանուհի» մրցանակին, դառնալով առաջին չին դերասանուհին, ով երկու անգամ ստացել է միջազգային «Ա» կլասի կինոմրցանակ։ Նույն տարում նա Բեռլինի 50-րդ կինոփառատոնում զբաղեցրեց գլխավոր ժյուրիի պաշտոնը[12]։ 2002, 2003 թվականին Կոն Լին Վենետիկյան 59-րդ կինոփառատոնում[13] և Տոկիոյի 16-րդ կինոփառատոնում հաջողությամբ ստանձնեց գլխավոր ժյուրիի պաշտոնը[14]։
2004 թվականին նա արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, որը նույն տարում ընդգրկվել է ամերիկյան «Պրեմիերա» ամսագրի «Կինոպատմության մեջ թոփ 100 լավագույն կատարումները» ցուցակում։ 2005 թվականին նա դարձավ չինական հարյուրամյա ֆիլմի թոփ 100 կինոաստղերից մեկը[15]։ 2006 թվականին նա հայտնվեց «Թայմ» ամսագրի «Վաթսունամյա ասիացի հերոսները» և «Վաշինգտոն փոստ»-ի «Տարվա 5 մեծ դերասաններ» ցանկում։ 2007 թվականին «Ոսկե ծաղիկի անեծքը» ֆիլմի շնորհիվ նա արժանացավ Հոնկոնգի 26-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին։ 2010 թվականին Ֆրանսիական կառավարությունը Կոն Լիին շնորհեց «Արվեստի և գրականության» շքանշան։ 2014 թվականին Շանհայի 17-րդ Կինոփառատոնում նա ստանձնեց գլխավոր ժյուրիի պաշտոնը։ 2018 թվականին նա զբաղեցրել է Թայվանի 55-րդ «Ոսկե ձի» կինոմրցանակաբաշխության գլխավոր ժյուրիի պաշտոնը[16]։ 2019 թվականին Կաննի կինոփառատոնի կոմիտեն նրան շնորհեց «Կանայք շարժման մեջ» մրցանակը[17]։ 2021 թվականին նա Պեկինի 11-րդ միջզգային կինոփառատոնում զբաղեցրեց գլխավոր ժյուրիի պաշտոնը։
Կոն Լին Չինաստանի մշակութային հեղափոխությունից հետո 1-ին միջազգային ճանաչում ունեցող, ինչպես նաև մինչ օրս բարձրագույն նվաճումներով և ամենահարուստ քննադատական գրառումներ ունեցող դերասանուհին է։ Նա մեծ ներդրումներ է կատարել չինական կինոն միջազգային ասպարեզ բերելու համար, ինչը մեծ ճանաչում ունի կինոարդյունաբերության մեջ։ Նա ճանաչվել է որպես «Ասիական ֆիլմի առաջին տիկին» և «5-րդ սերնդի կինոռեժիսորների մուսա»[18]։