Կոնկրեցիա
From Wikipedia, the free encyclopedia
Կոնկրեցիա (լատին․՝ concretio - մակաճում), կուտակում, կլորավուն միներալային առաջացում նստվածքային ապարներում կամ ժամանակակից նստվածքներում։
Կուտակման կենտրոններ կարող են լինել միներալների հատիկները, ապարների, խեցիների բեկորները, ձկների ատամները և ոսկորները, բույսերի մնացորդները։
Ըստ կառուցվածքի հաճախ հանդիպում են կոնցենտրիկ-շերտավոր, կոպիտ շերտավոր, ռադիալ-ճառագայթային կոնկրեցիաներ։ Դրանք սովորաբար կազմված են լինում կալցիումի կարբոնատներից, երկաթի օքսիդներից և սուլֆիդներից, մանգանի միացություններից, գիպսից։ Կոնկրեցիաներ կան տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների, ինչպես նաև ժամանակակից լճերի, ծովերի, օվկիանոսների նստվածքներում։