Կլաուդիա Շեյնբաում
From Wikipedia, the free encyclopedia
Կլաուդիա Շեյնբաում Պարդո (իսպ.՝ Claudia Sheinbaum Pardo, հունիսի 24, 1962(1962-06-24), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գիտնական և քաղաքական գործիչ, Մեխիկոյի քաղաքապետ և բնապահպան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի 2007 թվականի կոլեկտիվ դափնեկիրներից մեկը՝ որպես Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի անդամ։ 2018 թվականի հուլիսի 1-ին ընտրվել է Մեխիկոյի քաղաքապետ՝ ձախակողմյան «Ազգային վերածնունդ» շարժումից և Juntos Haremos Historia կոալիցիայից։ Հրեական համայնքի առաջին կին ներկայացուցիչը, որն աշխատել է որպես Մեխիկոյի քաղաքապետ։
Կլաուդիա Շեյնբաում | |
Կուսակցություն՝ | Ազգային վերածննդի շարժում և Հեղափոխական դեմոկրատներ |
---|---|
Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1995)[1], Lawrence Berkeley National Laboratory? (1999), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1989)[2] և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1992)[3] |
Գիտական աստիճան՝ | Doctor of Engineering? (դեկտեմբեր 1994) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | անկրոնություն[4] |
Ծննդյան օր | հունիսի 24, 1962(1962-06-24) (62 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հայր | Carlos Sheinbaum Yoselevitz? |
Մայր | Annie Pardo Cemo? |
Ամուսին | Carlos Imaz Gispert?[5] և Jesús Maria Tarriba?[6] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Շեյնբաումը էներգետիկայի ոլորտում գիտությունների դոկտոր է և հեղինակ էներգիայի, շրջակա միջավայրի և կայուն զարգացման վերաբերյալ ավելի քան 100 հոդվածների ու երկու գրքերի։ 2000-2006 թվականներին աշխատել է Մեխիկոյի տեղական ինքնակառավարման մարմիններում որպես շրջակա միջավայրի քարտուղար (նախարար), երբ քաղաքապետ էր Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ 2015 թվականից մինչ 2017 թվականը նա եղել է Տլալպանի քաղաքապետ։ 2018 թվականին ընդգրկվել է «BBC-ի 100 կանանց» ցուցակում[8]։