![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Anatolia1300.png/640px-Anatolia1300.png&w=640&q=50)
Կիպրոսի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոսի թագավորություն (հուն․՝ Βασίλειο της Κύπρου), միջնադարյան խաչակրաց պետություն Կիպրոս կղզում 1192-1489 թվականներին։ Հիմնադրել է Երուսաղեմի արքա Գի դը Լուզինյանը 1192 թվականին։ Երկիրը կառավարել է Լուսինյանների թագավորական տոհմը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նիկոսիա | |||
Լեզու | ֆրանսերեն, հունարեն | |||
Ազգություն | հույներ | |||
Կրոն | Կաթոլիկություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Լուսինյաններ | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- հռոմեական տիրապետության հաստատում | 1195 | |||
- Անտիոքի դուքսերի թագադրում | 1267 | |||
- Ֆամագուստայի հանձնումը ջենովացիներին | 1374 | |||
- Կիպրոսի գրավումը մամլուքների կողմից | 1426 |
Երկրի մայրաքաղաքն էր Նիկոսիան։ Սկզբնական շրջանում այն ընդունում էր Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի գերագահությունը։ Առաջին ղեկավարի՝ սենյոր Գի դը Լուզինյանի մահից հետո գահ բարձրացած եղբայրը՝ թագավոր Ամորի I-ը (1195-1205 թվականներ), ճանաչում է Հռոմեական Սրբազան կայսրության գերագահությունը։ 1197 թվականին Նիկոսիայում տեղի է ունենում Ամորի արքայի պաշտոնական թագադրությունը։ Միևնույն ժամանակ՝ 1198 թվականի հունվարի 6-ին, Կիլիկիայում հիմնադրվում է հայկական թագավորություն` Լևոն Մեծագործի գլխավորությամբ։ Հետագայում նրա դստեր Զաբելի ու Հեթում Ա-ի ժառանգները բարեկամական կապեր են հաստատում Լուսինյանների հետ[1]։
13-րդ դարում Կիպրոսում տեղի է ունենում դինաստիական ներքին փոփոխություն. 1267 թվականին Նիկոսիայի գահին բազմում է Անտիոքի դուքս Հուգո III-ը։ Հուգո IV (1324-1358 թվականներ) և Պետրոս I (1358-1369 թվականներ) արքաների օրոք Կիպրոսի գերիշխանությունը տարածվում է Անթալիայի վրա։ 1373-74 թվականների պատերազմից հետո Կիպրոսի արքաները Իտալիայի Ջենովա քաղաքի առևտրականներին են զիջում Ֆամագուստա նավահանգիստը։
1426 թվականին Կիպրոսի թագավորությունը ընդունում է Եգիպտոսի սուլթանության` Մամլուք բուրջիների գերագահությունը։ 1489 թվականին Կիպրոսի թագուհի Կատերինան ժառանգում է իր թագավորությունը հայրական ընտանիքին՝ Վենետիկի հանրապետությանը։