Կանադական չմշկավազքի մասնակից From Wikipedia, the free encyclopedia
Կիմ Բուտեն (ֆր.՝ Kim Boutin), (դեկտեմբերի 16, 1994, Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա), կանադացի չմշկորդուհի, մասնագիտացված է շորթ թրեկում, 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր։
Կիմ Բուտեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | short-track speed skater և չմշկորդ |
Կայք | kimboutin.com |
Kim Boutin Վիքիպահեստում |
Առաջին միջազգային հաջողությանը հասել է 2014 թվականին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ նվաճել է 3000 մետր վազքի արծաթե պարգևը։ 2014 թվականին նորամուտը նշել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած Աշխարհի գավաթի փուլում, որտեղ փոխանցումավազքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Նույն մրցաշրջանում ևս երկու անգամ բարձրացել է աշխարհի գավաթի փուլերի բեմահարթակ՝ երկու անգամ 1000 և 1500 մետր վազքատարածություններում զբաղեցնելով երրորդ տեղը։
2015-2016 և 2016-2017 թվականների մրցաշրջաններում մի քանի անգամ պոդիում բարձրացել։
2018 թվականի Օլիմպիական խաղերում Բութենը նորամուտը նշում է 500 մետր մրցատարածությունում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն կորեացի Չհվե Մին Ջոնի որակազրկումից հետո, որը գրավել է երկրորդ տեղը, Բութենը պարգևատրվել է բրոնզե մեդալով[1][2]։
Ավելի ուշ խաղերի ընթացքում մարզուհին նվաճել է 1000 մետր վազքի արծաթե մեդալ և 1500 մետր վազքի բրոնզե մեդալ՝ այդպիսով Օլիմպիական խաղերի բոլոր երեք անհատական մրցատարածություններում ստանալով մեդալներ[3]։
հ/հ | Ամսաթիվ | Վայր | Արդյունք |
---|---|---|---|
1. | 2017թ. փետրվարի 4 | Դրեզդեն | 1500 մ |
2. | 2017թ. նոյեմբերի 11 | Չինաստան, Շանհայ | 500 մ |
3. | 2017թ. նոյեմբերի 12 | Չինաստան, Շանհայ | 1000 մ |
4. | 2019թ. փետրվարի 10 | Թուրին | 1000 մ |
5. | 2019թ. նոյեմբերի 2 | Սոլթ Լեյք Սիթի | 1500 մ |
6. | 2019. նոյեմբերի 3 | Սոլթ Լեյք Սիթի | 500 մ |
7. | 2019թ. նոյեմբերի 9 | Մոնրեալ | 1000 մ |
8. | 2019թ. նոյեմբերի 10 | Մոնրեալ | 500 մ |
9. | 2019թ. դեկտեմբերի 1 | Նագոյա | 500 մ |
10. | 2019թ. դեկտեմբերի 7 | Շանհայ | 500 մ |
11. | 2020թ. փետրվարի 9 | Դրեզդեն | 500 մ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.