From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոն- Լուարայի հովիտ (ֆր.՝ Centre-Val de Loire, Սանտր-Վալ-դե-Լուար), Ֆրանսիայի 18 ժամանակակից վարչական շրջաններից մեկը՝ տեղակայված երկրի կենտրոնական հատվածի հյուսիսում։ Շրջանի վարչական կենտրոնը Օռլեան քաղաքն է, խոշորագույն քաղաքը` Տուրը։ Բնակչությունը կազմում է 2 577 435 մարդ (շրջանների մեջ 12-րդ տեղը)։ Բաժանված է 6 գավառների՝ Շեր, Էր և Լուար, Էնդր, Էնդր և Լուար, Լուար և Շեր, Լուարե։
Տարածքի մակերեսը 39151 կմ² է։ Ֆրանսիայի 4-րդ շրջանն է ըստ մակերեսի։ Դրա միջով են հոսում Շեր, Լուարա, Լուար և Լուարե գետերը։
Կենտրոն շրջանը բաղկացած է Ֆրանսիայի երեք նախկին պատմական շրջաններից՝ Տուարին, Բերին և Անժուի շրջանի մի մասը։
Տեղեկատվական անբավարար և անհասկանալի Կենտրոն անվանումը դժգոհություն է առաջացրել Ֆրանսիայում շատերի շրջանում, ոչ միայն այն պատճառով, որ այն չի արտացոլում տարածաշրջանի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները[1], այլ նաև այն պատճառով, որ տարածաշրջանը տեղակայված չէ երկրի կենտրոնում։ 2015 թվականի հունվարի 17-ին ֆրանսիական շրջանների տարածքային բարեփոխման ակնկալիքով տարածաշրջանը պաշտոնապես անվանափոխվեց «Կենտրոն-Վալ դե Լուար» (ֆր.՝ Centre-Val de Loire)[2], որն ասոցացվում է հայտնի Լուարա ամրոցի, Լուարա գինիների և այլնի հետ։
Կենտրոնը բազմաթիվ հայտնիների ծննդավայրն է, օրինակ՝ Բալզակը, Դեկարտը, Ռաբլեյը, Ռոնսարդը, Ժորժ Սանդը,Շառլ Պեգին, Պրուստը,Ժյուլ Ռոմենը,Անատոլ Ֆրանսը, Մորիս Գենևոիսը և Մաքս Ժակոբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.