From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU, անգլ.՝ Central European University) անգլալեզու, ԱՄՆ-ում և Հունգարիայում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Տեղակայված է Բուդապեշտում։ ԲՈՒՀ-ի հիմնական նպատակներից է բաց հանրության (open society) և դեմոկրատիայի կայացումը զարգացող երկրներում։
Կենտրոնական եվրոպական համալսարան | |
---|---|
Տեսակ | հետազոտական համալսարան, մասնավոր համալսարան և գրահրատարակչություն |
Հիմնադրված է | 1991 |
Հիմնադրիր | Ջորջ Սորոս |
Ռեկտոր | Մայքլ Իգնատիև, Ջոն Շաթակ, Եհուդա Էլկանա[1], Յոզեֆ Յարաբ[2], Ալֆրեդ Ստեփան, Ուիլյամ Նյուտոն-Սմիթ և Շալինի Ռանդերիա |
Ընդհանուր անձնակազմ | 392 մարդ (2017) |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[3], Տնտեսական և սոցիալական գիտությունների եվրոպական առաջատար համալսարանների դաշինք[4], ArXiv[5], ORCID[6], Բաց հասարակության համալսարանական ցանց[7] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[8] |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա |
Հասցե | Quellenstraße 51 |
Կայք | ceu.edu(անգլ.) |
Central European University Վիքիպահեստում |
Գիտական գործունեությունը և ուսանողների կրթությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ հասարակական և հումանիտար գիտություններ, իրավագիտություն, պետական քաղաքականություն, բիզնեսի կառավարում, բնապահպանություն, մաթեմատիկա և այլն։
ԿԵՀ ունի ավելի քան 1500 ուսանող 100 երկրներից և տարբեր ֆակուլտետների 300 անդամներ մոտ 30 երկրներից։ Հիմնադրվել է 1991 թ. ֆիլանտրոպ Ջորջ Սորոսի ֆոնդի 880 մլն ԱՄՆ $ նվիրատվությամբ, այսպիսով դարձնելով ԿԵՀ-ը աշխարհի ամենահարուստ համալսարաններից մեկը[9]։
Կենտրոնական եվրոպական համալսարանը ունի 2 դպրոց՝ Պետական քաղաքականության դպրոցը (School of Public Policy) և ԿԵՀ բիզնես դպրոցը (CEU Business School), 13 ամբիոններ ու 17 գիտահետազոտական կենտրոններ։
Կենտրոնական եվրոպական համալսարանի ստեղծման գաղափարը առաջացել է մի շարք դասախոսությունների ընթացքում (1989 թ.), որոնք ընթանում էին խորվաթական Դուբրովնիկ քաղաքում։ Մասնակից գիտնականներից էին Ռուդոլֆ Անդորկան, Մարտոն Տարդոսը (Բուդապեշտ), Վիլյամ Նեվտոն-Սմիթը և Կատելին Վիլկեսը (Օքսֆորդ), Միխայել Իլները (Պրահա), Քրիտոֆ Մխելսկին (Վարշավա) և այլն։
ԿԵՀ-ը պիտի դառնար արևմտյան մոդելի համալսարան հիմնված բաց հասարակության գաղափարի վրա, նվիրված լինելով քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխություններին։ Սկզբնապես համալսարանի մասնաշենքերը տեղակայված էին Պրահայում, սակայն հետագայում տեղափոխվում են Բուդապեշտ[10]։
XXI դ. ԿԵՀ-ը ներգրավվում է Աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների տարածման գործին[11]։ Ներկայումս այն համարվում միջազգայնորեն ճանաչված համալսարան, ինչպես նաև զարգացած գիտահետազոտական կենտրոն։ 2009 թ. ԿԵՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի դասընթացը ավելի բարձր աստիճան է ստանում քան համանման ծրագրերը Օքսֆորդի համալսարանում։
ԿԵՀ-ը ներառվել է 2014-2015 թթ. սոցիալական գիտակրթական ուղղվածություն ունեցող թոփ 100 ԲՈՒՀ-երի շարքում[12]։
Համալսարանը քաղաքագիտության և միջազգայնագիտության բնագավառում աշխարհում դասվում է 29-րդ հորիզոնականը[13]։
Ըստ գերմանական Die Zeit-ի ԿԵՀ-ի քաղաքական գիտությունների ամբիոնը Եվրոպայի լավագույն 5 ամբիոններից մեկն է քաղաքագիտության ոլորտում[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.