![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Plagiomnium_affine_laminazellen.jpeg/640px-Plagiomnium_affine_laminazellen.jpeg&w=640&q=50)
Կենսաբանական պիգմենտներ
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական պիգմենտները (բիոքրոմները) — գունանյութեր են, որոնք մտնում են օրգանիզմների հյուսվածքների բաղադրության մեջ։ Պիգմենտների գույնը որոշվում է նրանց մոլեկուլներում գունակիրների առկայությամբ, որոնք ընտրողական կերպով կլանում են արեգակնային լույսի տեսանելի սպեկտրի ճառագայթները[1]:. Կենդանի օրգանիզմների պիգմենտային համակարգը հանդիսանում է օղակ, որը կապում է օրգանիզմի նյութափոխանակությունը շրջակա միջավայրի լուսային պայմանների հետ։ Կենսաբանական պիգմենտները կարևոր դեր են խաղում կենդանի էակների կենսագործունեության մեջ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Plagiomnium_affine_laminazellen.jpeg/640px-Plagiomnium_affine_laminazellen.jpeg)