Տեսանելի ճառագայթում

From Wikipedia, the free encyclopedia

Տեսանելի ճառագայթում

Տեսանելի ճառագայթում, տեսանելի լույս, մարդու աչքին ընկալելի էլեկտրամագնիսական ալիքները։ Մարդու աչքի զգայունությունը էլեկտրամագնիսական ճառագայթումից կախված է ճառագայթման ալիքի երկարությունից (հաճախությունից), ընդ որում առավելագույն զգայունությունը ընկնում է 555 նմ-ին (540 ՏՀց) կանաչ սպեկտրի համար։ Քանի որ առավելագույն կետից հեռանալու դեպքում զգայունությունը աստիճանաբար նվազում է մինչև 0, ապա տեսանելի ճառագայթման սպեկտրալ ընդգրկույթի ճշգրիտ սահմանները հնարավոր չէ նշել։ Սովորաբար, որպես կարճալիք սահման ընդունում են 380-450 նմ (670-790 ՏՀց), իսկ երկարինը՝ 625-750 նմ (400-480 ՏՀց) այսինքն տեսանելի լույսի երկարությունը 380-750 նմ։ Այսպիսի երկարությամբ ալիքների էլեկտրամագնիսական ճառագայթումը նույնպես անվանում են տեսանելի լույս կամ պարզապես լույս։ Սպեկտրում ընդգրկված են ոչ բոլոր գույները, որոնք տարբերում է մարդու աչքը։ Օրինակ, վարդագույնը չկա տեսանելի ճառագայթման սպեկտրում, այն ձևավորվում է երկու գույնի խառնումից։

Thumb
Սպիտակ լույսը դիսպերսիայի է ենթարկվում եռանկյուն պրիզմայի միջոցով՝ ընկալելի դառնալով տեսանելի սպեկտրում։

Մաքուր օդը ցրում է երկնագույն լույսը բավականին ուժեղ, քան մեծ երկարություններով ալիքների լույսը (սպեկտրի կարմիր կողմը), այդ պատճառով կեսօրին երկինքը կապույտ է։ Կան կենդանիներ, որոնք ընդունակ են տեսնել ճառագայթումը, որը տեսանելի չէ մարդու աչքին։ Օրինակ, մեղուները և այլ միջատներ ընդունակ են տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթման ընդգրկույթը[1][2]։

Տեսանելի լույսի սահմանների բնութագիրը

Ալիքի երկարություն, նմ750380
Ֆոտոնի էներգիա, Ջ2,61.10−194,79.10−19
Ֆոտոնի էներգիա, էՎ1,63,1
Հաճախականություն, Հց3,94.10147,49.1014
Ալիքային թիվ, սմ−11,35.1042,63.104

Տեսանելի ճառագայթման սպեկտր

Սպիտակ գույնի ճառագայթի ընդլայնման դեպքում ձևավորվում է սպեկտր, որտեղ տարբեր երկարությամն ալիքների ճառագայթները բեկվում են տարբեր անկյուններով։ Այն գույները, որոնք ստացվում են լույսի մեկ երկարությամբ ալիքի օգնությամբ, անվանում են գույների սպեկտր։ Հիմնական գույների սպեկտրը ներկայացված է հետևյալ աղյուսակում։

Մանրամասն տեղեկատվություն Գույն, Ալիքի երկարության ընդգրկույթ, նմ ...
ԳույնԱլիքի երկարության ընդգրկույթ, նմՀաճախականության ընդգրկույթ, ՏՀցՖոտոնի էներգիայի ընդգրկույթ, էՎ
Մանուշակագույն380-450670-7902,82-3,26
Կապույտ440-485620-6802,56-2,82
Երկնագույն485-500600-6202,48-2,56
Կանաչ500-565530-6002,19-2,48
Դեղին565-590510-5302,10-2,19
Նարնջագույն590-625480-5101,98-2,10
Կարմիր625-750400-4801,68-1,98
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.