Կարսի գավառ
գավառ Կարսի մարզի կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Կարսի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմ։ Գավառի կենտրոնը Կարս քաղաքն էր։
Արագ փաստեր Կարսի գավառКарсский округ, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Կարսի մարզ | ||
Ներառում է | 21 համայնք | ||
Վարչկենտրոն | Կարս | ||
Խոշորագույն քաղաք | Կարս | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թուրքերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 134,142 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 35 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 5,905 | ||
Հիմնադրված է | 1878 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Վանանդ | ||
Փակել
Կարսի գավառը հյուսիս-արևմուտքից սահմանակցում էր Արդահանի, արևմուտքից՝ Օլթիի, հարավից՝ Կաղզվանի գավառներին։ Հյուսիսից գավառը սահմանակցում էր Թիֆլիսի նահանգին, իսկ արևելքում՝ Ախուրյան գետի երկայնքով, Երևանի նահանգին։
Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգը (նախկին Կաղզվանի գավառի հետ), ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի շրջանը։