From Wikipedia, the free encyclopedia
Կարոլինա Բոնապարտ (Caroline Bonaparte, լրիվ անունը Maria Nunziata Carolina Buonaparte, մարտի 25, 1782[1][2][3], Այաչչո - մայիսի 18, 1839[4][1][2][…], Ֆլորենցիա, Իտալիա), Նապոլեոն Բոնապարտի քույրերից ամենափոքրը։
Կարոլինա Բոնապարտ | |
Մասնագիտություն՝ | Կոնսորտ թագուհի |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 25, 1782[1][2][3] |
Ծննդավայր | Այաչչո |
Վախճանի օր | մայիսի 18, 1839[4][1][2][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Թաղված | Ognissanti Church |
Դինաստիա | Արքայազն Մյուրատ և Բոնապարտներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Կառլո Բուոնապարտ[5] |
Մայր | Լետիցիա Ռամոլինո[5] |
Ամուսին | Յոախիմ Մյուրատ[5] և Francesco Macdonald?[5] |
Զավակներ | Արքայազն Աշիլ Մյուրատ[5], Լյուսիեն Մյուրատ, Luisa Rasponi Murat? և Letizia Murat?[2] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1800 թվականից Յոախիմ Մյուրատի կինը, 1808-1815 թվականներին Նեապոլի թագուհին։
1793 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1797 թվականի ամռանը՝ իր քրոջ՝ Էլիզա Բոնապարտի մեղրամսի ժամանակ, Իտալիայում Կարոլինան ծանոթացել է իր եղբոր բանակի գեներալի՝ 30-ամյա Յոախիմ Մյուրատի հետ և սիրահարվել նրան։ 1798 թվականին նրան ուղարկել են Մադամ Կամպանի պանսիոն՝ կրթություն ստանալու համար, որտեղ ընկերացել է Հորտենզիա Բոգարնեի հետ[6]։
Նապոլեոնը չի համաձայնել, որ իր քույրը ամուսնանա Մյուրատի հետ՝ ցանկանալով նրան ամուսնացնել գեներալ Ժան Վիկտոր Մորոյի հետ, սակայն երկար հորդորումներից հետո ստիպված էր համաձայնել։ 1800 թվականի հունվարի 18-ին ամբողջ ընտանիքի ներկայությամբ կնքվել է ամուսնական պայմանագիր, իսկ հունվարի 20-ին Մորտֆոնտենում տեղի է ունեցել հարսանիք։ Սկզբում ամուսիններն ապրել էին Փարիզի Բրիոն հյուրանոցում, հետո շատ ժամանակ են անցկացրել նաև Միլանում։ 1805 թվականին Կարոլինան Նապոլեոնից ստացել Է Ելիսեյան պալատը գնելու թույլտվություն և գումար։ Ամուսնու հետ նա վերականգնել է պալատը՝ լցնելով այն արվեստի ստեղծագործություններով, և այնտեղ սրահ է բացել։ Կոմսուհի Աննա Պոտոցկայայի խոսքերով[7]․
Նապոլեոն Բոնապարտի սիրելի քույրը՝ փառասեր Կարոլինան, իշխանության է ձգտել ոչ պակաս, քան իր եղբայրը, և 1806 թվականին դարձել է Կլևրի և Բերգի մեծ դքսուհին, 1808 թվականին նշանակվել Նեապոլի թագուհի։ Կարոլինան օգնության համար իր մոտ է հրավիրել պետական գործիչներ Ժան-Անդոշ Յունոտին, Շառլ-Մորիս Թալեյրանին և Ժոզեֆ Ֆուշեին։
1810 թվականին Կարոլինան եղբոր ցանկությամբ մեկնել է Մյունխեն՝ հանդիպելու Նապոլեոնի հարսնացուի՝ Մարիա-Լուիզայի հետ, և նրան ուղեկցել Փարիզ։ Նապոլեոն Բոնապարտի որդու՝ Նապոլեոն II-ի լույս աշխարհ գալը խորտակել է Կարոլինայի երազանքներն այն մասին, որ նրա ավագ որդին՝ Նապոլեոն-Աքիլես Մյուրատը, կդառնա իր եղբոր ժառանգորդը։ 1813 թվականին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Նապոլեոնի կրած պարտությունից հետո, Կարոլինան քաղաքական և «սիրային» դաշինք է կնքել Նապոլեոնի թշնամի Կլեմենս Մետեռնիխի հետ, որը հարյուր օր փորձել է Մյուրատների թիկունքում պահել գահը, սակայն ապարդյուն։ Նապոլեոնը վստահ էր, որ Մյուրատը հենց «կնոջ պատճառով է անցել թշնամու կողմը»։
1815 թվականի հոկտեմբերի 13-ին Իտալիայի Կալաբրիա մարզում՝ Պիցոյում, Մյուրատին գնդակահարել են Ֆերդինանդ IV արքայի հրամանով։ Մյուրատ այրին՝ Կարոլինան, փախել է Ավստրիա։ Գրանցվելով կոմսուհի Լիպոնի անվան տակ՝ նա սկզբում բնակվել է Վիեննայի մոտ գտնվող Հայնբուրգ ամրոցում, ապա 1817 թվականից՝ Ֆրոսդորֆ կալվածքում։ 1824 թվականին նա բնակություն հաստատելու իրավունք է ստացել Տրիեստից ոչ հեռու՝ «Կամբո Մարցո» վիլլայում։ 1830 թվականին Լուի Ֆիլիպ I-ը Կարոլինային թույլ է տվել այցելել Ֆրանսիա[8]։
1831 թվականին Կարոլինան Ֆլորենցիայի Գրիֆոնի ապարանքում բնակություն հաստատելու թույլտվություն է ստացել, որտեղ, ըստ Կոմս Բուտուրլինի, ապրել է բաց տանը և իր շփման պարզությամբ և ջերմ բարեհամբույրությամբ վայելել համընդհանուր հարգանք և կապվածություն[9]։ Կարոլինա Բոնապարտը մահացել է 1839 թվականի մայիսին Ֆլորենցիայում և թաղվել Ամենայն Սրբերի եկեղեցում։ Նրա վախճանը համընդհանուր վիշտ է առաջացրել մի քաղաքում, որտեղ շատերը նրան ջերմորեն սիրել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.