Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Վիկտոր Մարի Մորո (ֆր.՝ Jean Victor Marie Moreau, փետրվարի 14, 1763[1][2][3][…], Morlaix[4] - սեպտեմբերի 2, 1813[1][2][3][…], Louny), ֆրանսիացի զորավար։ 1789 թվականից ծառայել է Ազգային գվարդիայում։
Ժան Վիկտոր Մորո | |
---|---|
ֆր.՝ Jean Victor Marie Moreau | |
փետրվարի 14, 1763[1][2][3][…] - սեպտեմբերի 2, 1813[1][2][3][…] (50 տարեկան) | |
Ծննդավայր | Morlaix[4] |
Մահվան վայր | Louny |
Գերեզման | Chartreuse Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | Ֆրանսիայի մարշալ |
Մարտեր/ պատերազմներ | Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ, նապոլեոնյան պատերազմներ, Battle of Tourcoing?, Battle of Rastatt?, Battle of Cannstadt?, Battle of Neresheim?, Battle of Haunstetten?, Battle of Friedberg?, Battle of Biberach?, Battle of Emmendingen?, Battle of Diersheim?, Ադդա գետի ճակատամարտ, Battle of Novi?, Battle of Engen?, Battle of Hohenlinden? և Battle of Dresden? |
Կրթություն | Ռենի համալսարան |
Պարգևներ |
Առաջ է քաշվել 1792-1794 թվականների հեղափոխական պատերազմների ժամանակ։ 1793 թվականին Մորոյին շնորհվել է բրիգադային, 1794 թվականին՝ դիվիզիոն գեներալի կոչում։ Եղել է Հյուսիսային (1794 թվականից), Հռենոս-Մոզելյան (1796 թվականից), Իտալական բանակների հրամանատար, պարտության մատնել ավստրիացիներին (1795-1797, 1800 թվականին), 1799 թվականին պարտվել Ալեքսանդր Սուվորովից։
Պաշտպանել է Նապոլեոն Բոնապարտին Բրյումերի տասնութի հեղաշրջման ժամանակ։ Դեմ լինելով Բոնապարտի միանձնյա դիկտատուրային՝ թողել է ծառայությունը, սակայն կապ է պահպանել ընդդիմադիր տարրերի հետ (հիմնականում՝ միապետականների)։
1804 թվականին ձերբակալվել է, ապա՝ վտարանդվել ԱՄՆ։ 1813 թվականին Ալեքսանդր I-ի հրավերով վերադարձել է Եվրոպա, դարձել խորհրդական դաշնակից բանակների շտաբում։ Մահացու վիրավորվել է նապոլեոնյան բանակների դեմ Դրեզդենի ճակատամարտում (1813)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.