Կարլսկիրխե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կարլսկիրխեն (գերմ.՝ Wiener Karlskirche), կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Վիեննայի Կարլսպլացի հարավային մասում։ Կարլսկիխեն վիեննական բարոկկոյի ակնառու օրինակ է։ Առավել նշանավոր է իր հսկայական գմբեթով և եզրերի երկու սյուներով։
Կարլսկիրխե Karlskirche | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիդեն[1][2] |
Հասցե | Karlsplatz[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Knights of the Cross with the Red Star? |
Թեմ | Վիեննայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1716 |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Կառլո Բորրոմեո |
Անվանված | Կառլո Բորրոմեո |
Ճարտարապետ | Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախ և Ժոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախ |
Հիմնադիր | Կարլ VI |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն և ռոկոկկո |
Կառուցման սկիզբ | 1716 |
Կառուցման ավարտ | 1737 |
Հիմնադրված | 1716 |
Karlskirche, Vienna Վիքիպահեստում | |
karlskirche.at(գերմ.) |
Այսպիսով Կարլսկիրխեի ճարտարապետական տեսքը ընդգրկում է սյունասրահ` հունական ոճի տաղավարներով։ Եկեղեցու բարձրությունը 72 մետր է։
1713 թվականին՝ սարսափելի ժանտախտից մեկ տարի անց, Հաբսբուրգների Կարլ VI կայսրը երդվում է կառուցել եկեղեցի` ի պատիվ իր հովանավոր կաթոլիկ սուրբ Կարլո Բորոմեոյի[3]։ Հայտարարվել է մրցույթ, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էրլախը։ 1716 թվականին սկսվել է շինարարությունը։ 1723 թվականին մահացավ Յոհանը, և շինարարաությունը շարունակեց իր որդին՝ Իոսիֆը, որը կատարեց թեթևակի ձևափոխություն։ 1737 թվականին շինարարությունն ավարտվեց։ Եկեղեցին ստացվեց շատ անսովոր. այն համատեղում էր տարբեր ժամանակաշրջանների ոճեր՝ հին հունական սրահ, հռեոմիական սյուներ, բարոկկո ոճով երկու տաղավար և մեծ գմբեթ, որը հիշեցնում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը։
Կարլսկիխեի սրբապատկերները, բացի Կարլո Բորոմեոյի կյանքից, ներկայացնում են չորս գլխավոր առաքինությունները` խոհեմություն, քաջություն, ժուժկալություն, արդարություն։ Որմնանկարների հեղինակներն են Սեբաստիանո Ռիչին, Յոհան-Միխաել Ռոտտմայրը, Մարտինո Ալտոմոնտեն և Դանիել Գրանը։ Գլխավոր զոհասեղանը ձևավորված է որմնանկարներով, որտեղ պատկերված է հրեշտակներով շրջապատված սուրբ Կարլոսը, որին ամպերի վրա դրած տեղափոխում են դրախտ։ Գմբեթի վերևը կարելի է բարձրանալ վերելակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.