![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Adrenalin_-_Adrenaline.svg/langhy-640px-Adrenalin_-_Adrenaline.svg.png&w=640&q=50)
Կատեխոլամին
From Wikipedia, the free encyclopedia
Կատեխոլամին (հապավում՝ CA), մոնոամին նեյրոտրանսմիտեր (նյարդահաղորդիչ) է՝ օրգանական միացություն, որն ունի կատեխոլ (բենզոլ՝ իրար կողքի երկու հիդրօքսիլ կողմնակի խմբերով) և կողմնակի շղթայական ամին[1]։
Կատեխոլամին |
---|
![]() |
![]() |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Pyrocatechol.svg/320px-Pyrocatechol.svg.png)
Կատեխոլը կարող է լինել կամ ազատ մոլեկուլ, կամ ավելի մեծ մոլեկուլի փոխարինող, որտեղ այն ներկայացնում է 1,2-դիհիդրօքսիբենզոլային խումբ։
Կատեխոլամինները ստացվում են թիրոզին ամինաթթվից, որը ստացվում է սննդային աղբյուրներից, ինչպես նաև ֆենիլալանինի սինթեզից։ Կատեխոլամինները լուծվում են ջրում և 50%-ով կապված են շրջանառության մեջ գտնվող արյան պլազմայի սպիտակուցների հետ։
Կատեխոլամինների շարքին են պատկանում էպինեֆրինը (ադրենալին), նորէպինեֆրինը (նորադրենալին) և դոֆամինը։ Էպինեֆրին և նորէպինեֆրին հորմոնների արտազատումը մակերիկամների վերերիկամային մեդուլլայից հանդիսանում է օրգանիզմի պայքար կամ փախուստ պատասխան ռեակցիայի առաջացման մի մասը[2]։
Թիրոզինն առաջանում է ֆենիլալանինից՝ ֆենիլալանին հիդրօքսիլազ ֆերմենտի հիդրօքսիլացման միջոցով։ Սննդային սպիտակուցները կլանում են թիրոզինը։ Կատեխոլամին արտազատող բջիջները օգտագործում են մի քանի ռեակցիաներ՝ թիրոզինը հաջորդաբար փոխակերպելու լևոդոպայի (L-DOPA), այնուհետև դոֆամինի։ Կախված բջիջի տեսակից՝ դոֆամինը կարող է հետագայում վերածվել նորէպինեֆրինի, կամ էլ էպինեֆրինի[3]։
Տարբեր խթանող դեղամիջոցներ (օրինակ՝ մի շարք փոխարինված ամֆետամիններ) կատեխոլամինի անալոգներն են։