From Wikipedia, the free encyclopedia
Կատարսիս[1] (հուն․՝ κάθαρσις` մաքրում, ապաքինում), բարձր ներդաշնակության զգացումն է, որն ունի դաստիարակող նշանակություն։
Փիլիսոփայական գրականության մեջ կատարսիս հասկացությունն ունի ավելի քան մեկ ու կես հազար տարբեր մեկնաբանություններ։ Ավանդաբար մեկնաբանվում է որպես՝ հին հունական փիլիսոփայության և էսթետիկայի կատեգորիա, որը բնութագրում է՝ էսթետիկ ապրումների բնույթն ու ազդեցությունը՝ կապված հոգու մաքրման հետ։ Կատարսիսի գաղափարն առառջին անգամ օգտագործվել է հին հունական մշակույթում՝ որոշ միստերիաների և կրոնական տարրերի բնութագրման նպատակով։ Հունական կրոնական բուժումներում կատարսիսը դա՝ մարմնի ազատումն է որևէ վնասակար մատերիայից, հոգու ազատումը՝ «ապականությունից» և ցավոտ աֆեկտներից։ Հին հունական փիլիսոփայության մեջ օգտագործվում էր տարբեր իմաստներով (մոգական, առեղծվածային, կրոնական, հոգեբանական, բժշկական, բանաստեղծական, փիլիսոփայական և այլն)։ Կատարսիսի մասին պատկերացումները տեղափոխվել են կրանական-բժշկական ոլորտից դեպի արվեստի տեսություն՝ մինչ Արիստոտելը։ Հերակլիտը, ըստ ստոիկների վկայության, խոսում էր կրակի միջոցով մաքրման մասին։ Ավանդական պատկերացումներում տերմինը ծագում է հնագույն պյութագորասականությունից, որը՝ հոգու մագրման համար, խորհուրդ էր տալիս երաժշտությունը։ Կատարսիսի մասին պյութագորասականության ուսմունքը ազդեցություն են թողել Պլատոնի և Արիստոտելի վրա[4]։ Պլատոնն առաջարկեց ուսմունք, ըստ որի կատարսիսը հոգիների ազատագրումն է մարմնից[5], կրքերից կամ հաճույքներից։
Արիստոտելը նշում էր երաժշտության դաստիարակող և մաքրող նշանակությունը, որի շնորհիվ մարդիկ թեթևանում են և մաքրվում աֆեկտներից, այսպիսով ապրելով՝ «անվանաս հաճույք»։ Կիրառման համակարգային վերլուծության ենթարկելով «կատարսիս» (κάθαρσις [τῆς ψυχῆς]) տերմինը, Արիստոտելը և այլ հնագույն վերլուծաբաններ պնդում էին, որ կատարսիսը չպետք է ընկալվի բարոյագիտական իմաստով՝ որպես աֆեկտների բարոյական մաքրում (Լեսսինգ և այլք), այլ՝ բժշկական։ Բոլոր մարդիկ էլ հակված են՝ թուլացնող աֆեկտների և, համաձայն Արիստոտելի ուսմունքի, արվեստի խնդիրներից մեկն է՝ այս աֆեկտների անցավ առաջացումը, որը տանում է կատարսիսի, այսինքն՝ լիցքաթափման։ Արդյունքում աֆեկտները (ժամանակավորապես), այսպես ասած, հեռացվում են հոգուց[6]։
Արիստոտելյան կատարսիսի գաղափարը նոր զարգացման խթան ունեցավ վերածննդի դարաշրջանում։ Ողբերգության դաստիարակչական ազդեցությունը զարգանում էր որպես մարդկային կրքերի մաքրման միջոց։ Այդ ժամանակահատվածում զարգանում էր նաև, այսպես ասած, կատարսիսի հեդոնիստական ըմբռնումը, այսինքն՝ անմիջապես հաճույքի համար բարձր գեղագիտական ապրումների ընկալումը։ XIX դարի վերջում կատարսիսի գաղափարը նշանակալի տարածում գտավ հոգեբանությունում և հոգեթերապիայում։ Որոշիչ էր նաև, որ Յոզեֆ Բրեյերն ու Զիգմունդ Ֆրոյդը օգտագործեցին այն իրենց տեսությունում և հոգեթերապևտիկ պրակտիկայում։ Մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ հիվանդին հասցնում էին հիպնոսային վիճակի, որտեղ հնարավոր էր ստանալ ախտաբանական հիշողությունների և տարբեր տրավմատիկ ապրումների մասին ինֆորմացիա։ Արդյունքում, հիվանդի մոտ առաջացած հիշողությունները տանում են ախտածին էֆեկտների ազատագրման, նաև հնարավոր է վերացնել հիստերիկ ախտանշանները։ Ֆրոյդի ուսմունքում «կատարսիս» տերմինն օգտագործվում էր հոգեթերապիայի մեթոդներից մեկի բացատրության համար, որը տանում էր՝ խորը կոնֆլիկտներից հոգու մաքրմանը և հիվանդի վիճակի թեթևացմանը։ Ժամանակակից մի շարք հոգեթերապևտիկ մեթոդներ և հնարներ հիմնված են կատարսիսի ձեռքբերումների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.