![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Map_of_Catalan_Republic.svg/langhy-640px-Map_of_Catalan_Republic.svg.png&w=640&q=50)
Կատալոնիայի Հանրապետություն (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիա (կատ.՝ Catalunya, իսպ.՝ Cataluña; օքս.՝ Catalonha), պաշտոնապես՝ Կատալոնիայի հանրապետություն (կատ.՝ República Catalana, իսպ.՝ República Catalana, օքս.՝ Republica Catalana)[5], հիմք ընդունելով իրենց կողմից անցկացված անկախության հանրաքվեն (2017 թվականի հոկտեմբերի 27-հոկտեմբերի 31-ը) ինքնահռչակ, չկայացած պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում[6],Կատալոնիայի տարածքում (համաձայն Իսպանիայի վարչական բաժանման մտնում է Իսպանիայի թագավորության մեջ)։ Համաձայն Իսպանիայի կանոնադրության՝ հանրաքվեի արդյունքներն ու դրանց հիման վրա կատարված հետագա գործողությունները, իրավաբանորեն ճանաչվել են առ ոչինչ։ Հոկտեմբերի 30-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց իսպանական կառավարության որոշումը՝ ինքնալուծարման մասին ու մինչև արտահերթ ընտրությունները դադարեցրեց իր աշխատանքը[3]։ Հոկտեմբերի 31-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Իսպանիայի սահմանադրության 161.2 հոդվածը, չեղարկեց Կատալոնիայի անկախության մասին հռչակագիրը[7]։ Կատալոնիայի հանրապետության ղեկավար Կառլես Պուչդեմոնը ու չճանաչված պետության մի քանի նախարարներ ներկայումս գտնվում են Բելգիայում, այդտեղից կոչ անելով Կատալոնիայի բնակչությանը, ոչ բռնի դիմադրություն ցույց տալ իսպանական կառավարությանը[8]։ Ինչպես նաև նրանք կոչ էին անում օգտագործել դեկտեմբերի 21-ի ընտրությունները Կատալոնիայի հանրապետության ամրապնդման համար[9]։ 2018 թվականի մարտի 25-ին Կարլես Պուչդեմոնի նկատմամբ, Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից կրկին հայտարարվեց միջազգային հետախուզում. նա ձերբակալվեց ու կալանավորվեց գերմանական ոստիկանության կողմից Դանիայի հետ սահմանը հատելու ժամանակ (Բելգիայի ճանապարհին)[10][11]։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Բարսելոնա | ||||
Լեզու | կատալաներեն, իսպաներեն, արաներեն | ||||
Ազգություն | կատալոնացիներ | ||||
Կրոն | աշխարհիկ պետություն | ||||
Հիմն | Els Segadors («Հնձվորներ») | ||||
Արժույթ | Եվրո | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | խորհրդարանական հանրապետություն | ||||
Պետության գլուխ | Նախագահ | ||||
Կառավարիչ | Կառլես Պուչդեմոն | ||||
Օրենսդրություն | Կատալոնիայի ժեներալիտետ | ||||
Պատմություն | |||||
- Կատալոնիայի անկախության հանրաքվե | 2017, հոկտեմբերի 1[1] | ||||
- Կատալոնիան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից | 2017, հոկտեմբերի 27[2] | ||||
- Կատալոնիան ընդունում է Իսպանիայի կառավարության որոշումը, խորհրդարանը ինքնալուծարվում է | 2017, հոկտեմբերի 30[3] | ||||
- Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկում է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, Կատալոնիան կորցնում է անկախությունը | 2017, հոկտեմբերի 31[4] |
Տարածքը՝ 32 108 կմ² է[12]։
Մայրաքաղաքը՝ Բարսելոնան։ Պետական լեզուներն են՝ կատալաներեն, իսպաներեն ու արաներեն։