Կապարով թունավորում
From Wikipedia, the free encyclopedia
Կապարով թունավորում, մետաղներով թունավորման տեսակ, որի պատճառն օրգանիզմում հայտնված կապարն է[2] Գլխուղեղն ամենազգայունն է կապարի ազդեցության նկատմամբ[2]։ Ախտանշանները ներառում են ցավ որովայնում, փորկապություն, գլխացավեր, գրգռականություն, հիշողության հետ խնդիրներ, անպտղություն և ծակծկոցներ ձեռքերում ու ոտքերում[3]։ Այն առաջացնում է անհայտ ծագման մտավոր անկարողության գրեթե 10%-ը և կարող է հանգեցնել վարքագծային խանգարումների[2]։ Ազդեցություններից որոշներն անդառնալի են[2]։ Ծանր դեպքերում կարող են առաջանալ սակավարյունություն, ցնցումներ, կոմա և մահ[2][3]։
Կապարով թունավորում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | կապար[1] և lead compound? |
Հիվանդության ախտանշաններ | հոգնածություն[1], գերճնշում[1], eye irritation?[1], երիկամախտություն[1], ուղեղախտություն[1], լուծանք[1], դող[1], Burton line?[1], սակավարյունություն[1], խոթ[1], որովայնային ցավ[1], փորկապություն[1], թերսնուցում[1], մարմնի քաշի կորուստ[1], անորեքսիա[1], facial pallor?[1] և Անքնություն[1] |
Հետևանք | Burton line? |
Վնասում է | Մարդու աչք[1], լնդեր[1], արյուն[1], երիկամ[1], կենտրոնական նյարդային համակարգ[1], մարսողական համակարգ[1] և մարդ[1] |
Բուժաքննություն | Blood lead level? |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 984.9 |
ՀՄԴ-10 | T56.0 |
Lead poisoning Վիքիպահեստում |
Կապարի հետ շփումը կարող է տեղի ունենալ աղտոտված օդի, ջրի, փոշու, սննդի, սպառման ապրանքների միջոցով[2]։ Երեխաներն ավելի վտանգված են, քանի որ նրանք ավելի շատ են հակված բերանը տանել տարբեր առարկաներ, ինչպիսիք են կապարային ներկեր պարունակող առարկաները, և կլանել կապարի ավելի մեծ քանակներ[2]։ Աշխատավայրում կապարի հետ շփումը, որպես թունավորման պատճառ, բավականին տարածված է որոշակի ռիսկեր պարունակող աշխատանք կատարող մեծահասակների մոտ[4]։ Ախտորոշումն իրականացվում է արյան մեջ կապարի պարունակության որոշման միջոցով[2]։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեծահասակների համար արյան մեջ կապարի պարունակության վերին մակարդակ է սահմանել 10 մկգ/դլ (10 մկգ/100 գ), իսկ երեխաների համար՝ 5 մկգ/դլ[5][6]։ Կապարի պարունակության բարձրացումը կարելի է նաև նկատել էրիթրոցիտներում փոփոխությունների կամ ռենտգեն նկարի վրա ոսկրերում խիտ գծերի առաջացման շնորհիվ[7]։
Կապարով թունավորումը կարելի է կանխել[2]։ Կանխարգելումը ներառում է անհատական գործողություններ տանը, օրինակ կապար պարունակող առարկաներից ձերբազատվելը[8], գործողություններ աշխատավայրում, օրինակ օդափոխության և մշտադիտարկման լավացումը[9], և համազգային քաղաքականության մշակում, օրինակ՝ ներկերում և բենզինում կապարի պարունակությունն արգելող օրենքների ընդունումը, ջրում կամ հողում թույլատրելի մակարդակների նվազեցումը, աղտոտված հողի մաքրման աշխատանքների իրականացումը[2][7]։ Բուժման հիմնական մեթոդներն են կապարի աղբյուրի հեռացումը և խելատային թերապիան, որն իրենից ներկայացնում է կապարը կապելու հատկությամբ օժտված դեղամիջոցների օգտագործումը, ինչի միջոցով այն կարող է դուրս բերվել օրգանիզմից[7]։ Երեխաների մոտ խելատային թերապիան ցուցված է, երբ արյան մեջ կապարի պարունակությունը 40–45 մկգ/դլ-ից բարձր է[7][10]։ Օգտագործվող դեղամիջոցներից են դիմերկապրոլը, երկնատրիում կալցիումի էդետատը և սուկցիմերը[4]։
2016 թ. կապարը հանդիսացել է 540.000 մահերի պատճառը, որոնք հիմնականում տեղի են ունեցել զարգացող երկրներում[2] Աղքատներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում[2]։ Կապարին է բաժին ընկնում համաշխարհային հիվանդացության 0.6% -ը[8]։ Մարդիկ հազարավոր տարիներ շարունակ հանքարդյունահանել և օգտագործել են կապարը[7]։ Կապարով թունավորման ամենավաղ նկարագրությունը թվագրված է մ.թ.ա. 2000 թվականին[7], մինչդեռ կապարի օգտագործման սահմանափակմանն ուղղված ջանքերը՝ առնվազն 16-րդ դարում[8]։ 1970-ական թվականներին, երբ հաստատվեց, որ կապարի համար անվտանգ շեմ գոյություն չունի, սկիզբ առան մտահոգությունները փոքր քանակներով կապարի հետ շփման վերաբերյալ[2][7]։