Կաուչուկներ
From Wikipedia, the free encyclopedia
Կաուչուկ, առաձգական բարձրամոլեկուլային միացություններ են (էլաստոմերներ), արդյունաբերական պոլիմերների խումբ, որոնք, ծծմբի հետ տաքացնելով (վուլկանացմամբ), ստանում են ռետին։
Արագ փաստեր Կաուչուկներ, Քիմիական հատկություններ ...
Կաուչուկներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել
Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի դադարելուց հետո իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։