Կաննաբինոիդ, քիմիական միացություններ, որոնք ազդում են բջիջների կաննաբինոիդային ընկալիչների վրա, ճնշելով ուղեղում միջնորդանյութերի արտազատումը։ Այս ընկալիչների լիգանդներ են համարվում ներսածին կաննաբինոիդները (արտադրվում են մարդկանց և կենդանիների օրգանիզմում)[1], ֆիտոկաննաբինոիդները (հայտնաբերվել են կանեփի և այլ բույսերում) և սինթետիկ կաննաբինոիդները։ Ամենահայտնի կաննաբինոիդը ֆիտոկաննաբինոիդ տետրահիդրականնաբինոլն է, կանեփի ակտիվ բաղադրիչը[2][3]։ Կաննաբիդիոլը այս բույսի մյուս ակտիվ բաղադրիչն է[4]։ Կան կանեփից ստացված մոտավորապես 85 տարբեր կաննաբինոիդներ[5]։
Սինթետիկ կաննաբինոիդները պատկանում են տարբեր քիմիական խմբերի. դասական կաննաբինոիդները հիմնականում կառուցվածքով նման են տետրահիդրոկաննաբինոլին, ոչ դասական կաննաբինոիդները (կաննաբիմիմետիկներ) ներառում են ամինոալկիլինդոլներ, 1,5-դիարիլպիրազոլներ, քուինոլիններ և արիլսուլֆուլամիններ, ինչպես նաև էիկոզանոիդներ[2]։
Մինչև 1980-ական թվականները տիրում էր այն կարծիքը, որ կաննաբինոիդներն ազդում են ոչ յուրահատուկ փոխազդմամբ բջջաթաղանթի հետ և այն չի իրականացվում հատուկ ընկալիչներով։ 1980 թվականին կաննաբինոիդային առաջին ընկալչի հայտնաբերումը փոխեց այդ տեսակետը։ Այս ընկալիչը նույն է կենդանիների մոտ և հայտնաբերվել է կաթնասունների, թռչունների, ձկների, սողուների մոտ։ Ներկայումս հայտնի են կաննաբինոիդային երկու ընկալիչներ, որոնք կոչվում են CB1 և CB2[1][6]: Մարդու ուղեղն ունի ավելի շատ կաննաբինոիդային ընկալիչներ, քան G-սպիտակուցային տեսակի այլ ընկալիչներ[7]։
CB2 ընկալիչները հիմնականում հայտնաբերվել են իմունային համակարգում[8]։ Նրանց քանակը հատկապես շատ է փայծաղում։ CB2 ընկալիչները պատասխանատու են հակաբորբոքային և այլ բուժական ազդեցությունների համար[8]։
Մանրամասն տեղեկատվություն Տեսակ, Կառուցվածք ...
Տեսակ
Կառուցվածք
Ցիկլիկ կառուցվածք
Կաննաբիգերոլ-տիպ CBG
Կաննաբիքրոմենե-տիպ CBC
Կաննաբիդիոլ-տիպ CBD
Տետրահիդրոկաննաբինոլ- և Կաննաբինոլ-տիպ THC, CBN
Կաննաբիելսոին-տիպ CBE
իզո- Տետրահիդրոկաննաբինոլ- տիպ իզո-THC
Կաննաբիցիկլոլ-տիպ CBL
Կաննաբիցիտրան-տիպ CBT
Բնական կաննաբինոիդների հիմնական տեսակները
Փակել
Հիմնական կաննաբինոիդները կենտրոնացած են մածուցիկ խեժում, որն առաջանում է բույսի մազմզուկներում։ Ամենաքիչը 85 տարբեր կաննաբինոիդներ են առանձնացվել կանեփից[5]։
Տեսակներ
Բոլոր տեսակներն ունեն կանաբիգերոլ տիպի բաղադրամաս[9][10]։
CBG (Կաննաբիգերոլ)
CBC (Կաննաբիքրոմենե)
CBL (Կաննաբիցիկլոլ)
CBV (Կաննաբիվարին)
THCV (Տետրահիդրոկաննաբիվարին)
CBDV (Կաննաբիդիվարին)
CBCV (Կաննաբիքրոմեվարին)
CBGV (Կաննաբիգերովարին)
CBGM (Կաննաբիգերոլ մոնեմեթիլ եթեր)
Տետրահիդրոկաննաբինոլ
Տետրահիդրոկաննաբինոլը (THC) կանեփի հոգեմետ ամենակտիվ բաղադրիչն է։ Delta-9-տետրահիդրոկաննաբինոլը (Δ9-THC, THC) ևդելտա-8-տետրահիդրոկաննաբինոլը (Δ8-THC) իրենց ազդեցությամբ նման են անանդամիդին, որը օրգանզիմում արտադրվող նեյրոտրանսմիթեր է։ Կանեփում գտնվող այս երկու նյութերն ազդում են ուղեղի CB1 կաննաբինոիդային ընկալիչներով։ Սրանք թուլացնում են ցավը, թուլացնում են նեյրոբորբոքումը, խթանում են նեյրոգենեզը[11]։ Այն հավասարապես ազդում է CB1 և CB2 ընկալիչներին[12]։
Կաննաբիդիոլ
Կաննաբիդիոլը (CBD) հոգեմետ չէ[13]։ Այնուամենայնիվ, հետազոտությունները վկայում են, որ կանեփ ծխողների մոտ նկատվում են շիզոֆրենիայի նման ախտանիշներ[14]։ Կաննաբիդիոլը փոքր խնամակցություն ունի կաննաբինաիդային ընկալիչ-1-ի և կաննաբինաիդային ընկալիչ-2-ի հետ, սակայն ազդում է որպես կաննաբինոիդ ագոնիստների ոչ ուղղակի անտագոնիստ[15]։ Հայտնաբերվել է, որ այն համարվում է նոր հայտնաբերված GPR55 կաննաբինոիդային ընկալիչի անտագոնիստ[16]։ Կաննաբիդիոլը նաև հանդիսանում է 5-HT1A ընկալիչների ագոնիստ[17]։
Հնարավոր է, որ այն կապված է ցնցումային նոպաների, բորբոքման, անհանգստության և սրտխառնոցի առաջացման հետ[15][15]։
Կաննաբիդիոլը մասնակցություն ունի նաև տետրահիդրոկաննբինոլի հետ կապված կարճատև հիշողության կորստի։
Որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ կաննաբիդիոլի հակապսիխոզային ազդեցությունը շիզոֆրենիայի բուժման նոր հնարավորություն է տալիս[18]։ Կաղապար:Npsn
Կալիֆորնիայի խաղաղօվկիանոսյան բժշկական կենտրոնի հետազոտողները հայտնաբերել են, որ կաննաբիդիոլը կարող է «անջատել» ID1-ի ակտիվությունը, որը պատասխանատու է քաղցկեղի ժամանակ մետաստազների առաջացման համար[19][20][21]։
Կաննաբիոլ
Տե՛ս նաև՝ Կաննաբիոլ
Կաննաբիոլը (CBN) տետրահիդրոկաննաբինոլի տրոհման առաջնային արգասիքն է, և դրանից սովորաբար քիչ չափով լինում է բույսում։ Լույսի և օդի ազդեցության պայմաններում կաննաբիոլի պարունակությունը շատանում է, քանի որ տեղի է ունենում տետրահիդրականնաբինոլի աստիճանական տրոհում։ Սա թույլ հոգեմետ է։ Սրա խնամակցությունը CB2 ընկալիչների նկատմամբ ավելին է, քան CB1-ի նկատմամբ[22]։
Կաննաբիգերոլ
Տե՛ս նաև՝ Կաննաբիգերոլ
Կաննաբիգերոլը (CBG) պսիխոմիմետիկ չէ, բայց ազում է կանեփի ազդման նման։ Այն համարվում է α2-ադրենաընկալիչների ագոնիստը, 5-HT1A ընկալիչների անտագոնիստը, և CB1 ընկալիչների անտագոնիստը[23]։ It also binds to the CB2 receptor[23].
Տետրահիդրոկաննաբիվարին
Տե՛ս նաև՝ Տետրահիդրոկաննաբիվարին
Տետրահիդրոկաննաբիվարինը (THCV) is prevalent in certain central Asian and southern African strains of Cannabis.[24][25] Այն CB1 ընկալիչների անտագոնիստն է և թուլացնում է տետրահիդրոկաննաբինոլի պսիխոակտիվ ազդեցությունը[26]։
Կաննաբիդիվարին
Տե՛ս նաև՝ Կաննաբիդիվարին
Չնայած կաննաբիդիվարինը (CBDV) կաննաբինոիդային շարքի քիչ հանդիպող տեսակն է, սրա բարձր քանակները հայտնաբերվել են հյուսիսարևմտյան Հիմալայների վայրի կանեփազգիներում և Նեպալի հաշիշում[25][27]։
Կաննաբիքրոմեն
Տե՛ս նաև՝ Կաննաբիքրոմեն
Կաննաբիքրոմենը (CBC) պսիխոակտիվ չէ[13]։ Շատ է հանդիպում արևադարձային կանեփազգիներում։
Ազդեցությունները հակաբորբոքային են և ցավազրկող։
Դեղաբանություն
Կաննաբինոիդները կարող են անցնել օրգանիզմ ծխելու, գոլորշիների, սննդի, մաշկի, ներերակային ներարկման, բերանում ներծծման ուղիղաղիքային ներծծման եղանակներով։ Օրգանիզմում նրան հիմնականում քայքայվում են լյարդում, հիմնականում ցիտոքրոմ P450-ով, գլխավորապես՝ CYP 2C9-ով։
Որոշները կուտակվում են ճարպային հյուսվածքում, Δ9-THC տրոհվում է 11-հիդրօքսի-Δ9-THC-, որը հետագայում վերածվում է 9-կարբօքսի-THC-ի. Որոշ կանեփազգիների արգասիքներ կարող են հայտնաբերվել իրենց առաջացումից նույնիսկ մի քանի շաբաթ անց։ Սրանք հայտնաբերվում են հակամարմինների վրա հիմնված սովորական թեսթերի միջոցով։
Ստացում
Կաննաբինոիդները կարող են սնջատվել բույսերից օրգանական լուծիչներով մզման միջոցով։ Սովորաբար օգտագործում են ալկոհոլ և ածխաջրածիններ։ Սակայն, այս լուծույթներից շատերը կարող են թունավոր լինել։ Կարելի է օգտագործել բութայն, որի գոլորշացումն ավելի արագ է կատարվում։ Որպես այլընտրանք, որպես լուծիչ օգտագործում են ածխածնի երկօքսիդ։ Այս գործընթացւը պահանջում է բարձր ճնշում (73մթնոլորտ և ավելին)։ Մզումուց հետո կաննաբինոիդները կարող են առանձնացվել առանձին բաղադրիչների վակումային թորման միջոցով կամ այլ եղանակով։ Այնուամենայնիվ, մաքուր կաննաբինոիդներ ստանալը բավակնին բարդ և աշխատատար պրոցես է։
Պատմություն
Կաննաբինոիդներն առաջին անգամ հայտնաբերվել են 1940 թվականին, երբ տարբերակվեցին կաննաբիդիոլը և կաննաբինոլը։ were identified. 1964 թվականին առաջին անգամ բացահայտվեց տետրահիդրոկաննաբինոլի կառուցվածքը։
Շնորհիվ մոլեկուլների նմանության, սկզբում կարծում էին, որ կաննաբիդիոլը տետրահիդրոկաննաբինոլի նախորդն է։ Սակայն հիմա հայտնի է, որ այդ նյութերն առաջանում են միմյանցից անկախ, մեկ ընդհանուր նախորդից՝ կաննաբիգերոլից։
Տե՛ս նաև՝ Սինթետիկ կաննաբինոիդներ
Դեռևս, սկսած 1941 թվականի, սիթեզվել են կաննաբինոիդների սինթետիկ տարատեսակները, հիմնականում՝ բուսական տեսակների։ Սրանք շատ արդյունավետ են տարբեր հետազոտությունների, փորձերի կատարման ժամանակ։
Մարդկանց կոմղից օգտագործման դեպքում նրանք թողնում են էական վնասակար ազդեցություն[43]։ In the period of 2012 through 2014, over 10,000 contacts to poison control centers in the United States were related to use of synthetic cannabinoids[43].
Դեղանյութերը պարունակում են բնական կամ սինթետիկ կաննաբինոիդներ կամ դրանց համարժեքներ։
Դրոնաբինոլ (Մարինոլ), Δ9-տետրահիդրոկաննաբինոլ (THC), ախորժակի խթանիչ է, ցավազրկող։
Նաբիլոն (Ցեզամենթ, Ցենամենս), Մարինոլի համարժեքն է։
Ռիմոնաբանթ (SR141716), օգտագործվում է նիկոտինային կախվածության բուժման ժամանակ։
JWH-018
JWH-073
CP-55940, սինթեզվել է 1974 թվականին։
Դիմեթիլհեպտիլպիրան
HU-210, մոտավորապես 100 անգամ ավելի հզոր է, քան տետրահիդրականնաբինոլը[44]։
HU-331 հակաքաղցկեղային նյութ է, ճնշում է տրոպոիզոմերազ IIին։
SR144528, CB2 ընկալիչի անտագոնիստն է։
WIN 55,212-2
JWH-133, CB2 ընկալչի ագոնիստն է։
Լեվանանտրադոլ (Նանտրոդոլում), հակափոխիչ և ցավազրկող նշանակություն ունի, սակայն բճշկության մեջ գրեթե չի կիրառվում։
Lambert, Didier M.; Fowler, Christopher J. (2005). «The Endocannabinoid System: Drug Targets, Lead Compounds, and Potential Therapeutic Applications». Journal of Medicinal Chemistry. 48 (16): 5059–87. doi:10.1021/jm058183t. PMID16078824.
Huffman, J. (2000). «The Search for Selective Ligands for the CB2 Receptor». Current Pharmaceutical Design. 6 (13): 1323–37. doi:10.2174/1381612003399347. PMID10903395.
Ilan, A. B.; Gevins, A.; Coleman, M.; Elsohly, M. A.; De Wit, H. (2005). «Neurophysiological and subjective profile of marijuana with varying concentrations of cannabinoids». Behavioural Pharmacology. 16 (5–6): 487–96. doi:10.1097/00008877-200509000-00023. PMID16148455.
Morgan, C. J. A.; Curran, H. V. (2008). «Effects of cannabidiol on schizophrenia-like symptoms in people who use cannabis». The British Journal of Psychiatry. 192 (4): 306–7. doi:10.1192/bjp.bp.107.046649. PMID18378995.
McAllister, S. D.; Christian, R. T.; Horowitz, M. P.; Garcia, A.; Desprez, P.-Y. (2007). «Cannabidiol as a novel inhibitor of Id-1 gene expression in aggressive breast cancer cells». Molecular Cancer Therapeutics. 6 (11): 2921–7. doi:10.1158/1535-7163.MCT-07-0371. PMID18025276.
Hillig, K. W.; Mahlberg, P. G. (2004). «A chemotaxonomic analysis of cannabinoid variation in Cannabis (Cannabaceae)». American Journal of Botany. 91 (6): 966–75. doi:10.3732/ajb.91.6.966. PMID21653452.
Merkus, Frans W. H. M. (1971). «Cannabivarin and Tetrahydrocannabivarin, Two New Constituents of Hashish». Nature. 232 (5312): 579–80. doi:10.1038/232579a0. PMID4937510.
Sepe, Nunzio; De Petrocellis, Luciano; Montanaro, Francesca; Cimino, Guido; Di Marzo, Vincenzo (1998). «Bioactive long chain N-acylethanolamines in five species of edible bivalve molluscs». Biochimica et Biophysica Acta (BBA) – Lipids and Lipid Metabolism. 1389 (2): 101–11. doi:10.1016/S0005-2760(97)00132-X. PMID9461251.
Ralevic, Vera (2003). «Cannabinoid modulation of peripheral autonomic and sensory neurotransmission». European Journal of Pharmacology. 472 (1–2): 1–21. doi:10.1016/S0014-2999(03)01813-2. PMID12860468.
Piñeiro, Roberto; Falasca, Marco (2012). «Lysophosphatidylinositol signalling: New wine from an old bottle». Biochimica et Biophysica Acta (BBA) – Molecular and Cell Biology of Lipids. 1821 (4): 694–705. doi:10.1016/j.bbalip.2012.01.009. PMID22285325.
«N-(1-amino-3-methyl-1-oxobutan-2-yl)-1-(cyclohexylmethyl)-1H-indazole-3-carboxamide(AB-CHMINACA), N-(1-amino-3-methyl-1-oxobutan-2-yl)-1-pentyl-1H-indazole-3-carboxamide (AB-PINACA)and[1-(5-fluoropentyl)-1H-indazol-3-yl](naphthalen-1-yl)methanone(THJ-2201)» (Document). Drug and Chemical Evaluation Section, Office of Diversion Control, Drug Enforcement Administration. 2014 թ․ դեկտեմբեր.{{cite document}}: Unknown parameter |url= ignored (օգնություն)
Devane, W.; Hanus, L; Breuer, A; Pertwee, R.; Stevenson, L.; Griffin, G; և այլք: (1992). «Isolation and structure of a brain constituent that binds to the cannabinoid receptor». Science. 258 (5090): 1946–9. doi:10.1126/science.1470919. PMID1470919.
Elsohly, Mahmoud A.; Slade, Desmond (2005). «Chemical constituents of marijuana: The complex mixture of natural cannabinoids». Life Sciences. 78 (5): 539–48. doi:10.1016/j.lfs.2005.09.011. PMID16199061.
Hanus, Lumir; Gopher, Asher; Almog, Shlomo; Mechoulam, Raphael (1993). «Two new unsaturated fatty acid ethanolamides in brain that bind to the cannabinoid receptor». Journal of Medicinal Chemistry. 36 (20): 3032–4. doi:10.1021/jm00072a026. PMID8411021.
Hanus, L (1987). «Biogenesis of cannabinoid substances in the plant». Acta Universitatis Palackianae Olomucensis Facultatis Medicae. 116: 47–53. PMID2962461.
Hanuš, L.; Krejčí, Z. (1975). «Isolation of two new cannabinoid acids from Cannabis sativa L. of Czechoslovak origin». Acta Univ. Olomuc., Fac. Med. 74: 161–166.
Hanuš, L.; Krejčí, Z.; Hruban, L. (1975). «Isolation of cannabidiolic acid from Turkish variety of cannabis cultivated for fibre». Acta Univ. Olomuc., Fac. Med. 74: 167–172.
Turner, C. E.; Mole, M. L.; Hanus, L.; Elsohly, H. N. (1981). «Constituents of Cannabis sativa. XIX. Isolation and Structure Elucidation of Cannabiglendol, A Novel Cannabinoid from an Indian Variant». Journal of Natural Products. 44 (1): 27–33. doi:10.1021/np50013a005.
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.