Կանանց առողջություն
From Wikipedia, the free encyclopedia
Կանանց առողջություն (անգլ.՝ Women's health) վերաբերում է միմիայն կանանց առողջությանը, որը շատ առումներով տարբերվում է տղամարդկանց առողջությունից։ Կանանց առողջությունը հասարակական առողջության օրինակ է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը սահմանում է՝ որպես «լիակատար ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ, և ոչ թե պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն»։ Շատ խմբեր, որոնք հաճախ դիտվում են պարզապես որպես կանանց վերարտադրողական առողջությանը, պայքարում են կանանց ընդհանուր առողջությանը վերաբերող ավելի լայն սահմանման համար, որը ամենալավը արտահայտում է «Կանանց առողջություն»-ը։ Այս տարբերություններն էլ ավելի են սրվում զարգացող երկրներում, որտեղ կանայք, որոնց առողջությունը ներառում է և՛ ռիսկերը, և՛ բարդությունները, գտնվում են ոչ բարվոք վիճակում։
Կանանց առողջություն | |
---|---|
Կանանց առողջության խորհրդանիշը | |
Տեսակ | Վերարտադրողական և սեռական առողջություն, ոչ վերարտադրողական առողջություն, Սոցիալ-մշակութային գործոններ, քաղաքականություն, հետազոտություն և շահերի պաշտպանություն, կանանց առողջությունն ըստ երկրների |
Ենթադաս | առողջություն և Gender disparities in health? |
MeSH | D016387 |
MedlinePlus | 007458 |
Չնայած զարգացած երկրներում կանայք կրճատել են կյանքի տևողության գենդերային անջրպետը և այժմ ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, սակայն առողջության շատ ոլորտներում նրանք վաղ փուլում ձևավորվող և ծանր հիվանդություններ են ունենում ավելի վատ վերջաբանով։ Սեռը շարունակում է մնալ առողջության կարևոր սոցիալական որոշիչը, քանի որ կանանց առողջության վրա ոչ միայն կենսաբանությունն է ազդում, այլև այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, զբաղվածությունը և ընտանեկան պարտականությունները։ Վաղուց է արդեն, որ կանայք գենդերային անհավասարությունների հետ են բախվել՝ ինչպիսիք են սոցիալական և տնտեսական ուժը, որոնք սահմանափակում են նրանց հասանելիությունը կյանքի կարիքներին, ներառյալ առողջապահությունը, և որքան մեծ է անհասանելիության մակարդակը՝ ինչպես զարգացող երկրներում է, այնքան մեծ է անբարենպաստ ազդեցությունը առողջության վրա։
Կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը հստակ տարբերվում է տղամարդկանց առողջությունից։ Նույնիսկ զարգացած երկրներում հղիությունն ու ծննդաբերությունը կապված են էական ռիսկերի հետ մայրական մահացություն ունեցող կանանց համար, ինչը տարեկան ավելի քան քառորդ միլիոն մահվան դեպք է գրանցում՝ մեծ բացեր թողնելով զարգացող և զարգացած երկրների միջև։ Այլ վերարտադրողական հիվանդություններից՝ ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, որոնց զուգակցվածությունը նպաստում է, ինչպես հղիության մահացությանը, այնպես էլ հիվանդացությանը, ներառյալ պրեէկլամպսիան։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները լուրջ հետևանքներ են ունենում կանանց և նորածինների համար, մորից երեխային փոխանցումը հանգեցնում է այնպիսի արդյունքների՝ ինչպիսիք են մեռելածիններն ու նորածինների մահերը, իսկ կոնքի բորբոքային հիվանդությունը բերում է անպտղության։ Բացի այդ, բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կանանց համար դժվարություններ են ստեղծում և հանգեցնում անպտղության բեղմնականխումն, չպլանավորված հղիությունն, բռնաբարությունն և աբորտն են։
Չնայած սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և թոքերի հիվանդությունների հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են մահվան, կանանց և տղամարդկանց մոտ նման են, սակայն կանայք ավելի ծանր են տանում։ Որպես կանանց մահվան հիմնական պատճառ՝ թոքերի քաղցկեղը գերակշռում է քաղցկեղի բոլոր այլ տեսակներին, որին հաջորդում են կրծքագեղձի, կոլոռեկտալ, ձվարանների, արգանդի և արգանդի վզիկի քաղցկեղները։ Չնայած ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն է, չծխող կանանց շրջանում քաղցկեղի զարգացման ռիսկը երեք անգամ ավելին է, քան չծխող տղամարդկանց շրջանում։ Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ զարգացած երկրներում կանանց ամենատարածված քաղցկեղը և հանդիսանում է կանանց առավել կարևոր քրոնիկ հիվանդություններից մեկը, մինչդեռ արգանդի վզիկի քաղցկեղը շարունակում է մնալ զարգացող երկրներում ամենատարածված քաղցկեղներից մեկը՝ կապված մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հետ՝ որպես սեռական ճանապարհով փոխանցվող գլխավոր հիվանդություն։ ՄՊՎ պատվաստանյութը դիսպանսերացայի հետ միասին ապահովվում է այդ հիվանդությունների վերահսկումը։ Կանանց առողջության այլ կարևոր հիմնահարցեր են սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան, դեմենցիա, օստեոպորոզը և սակավարյունությունը։ Կանանց առողջության առաջխաղացման հիմնական խոչընդոտը եղել է հետազոտությունների ուսումնասիրություններում նրանց ցածր ներգրավվածությունը, ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում առկա անհավասարությունը, որը լուծվում է կանանց առողջության հետազոտության գերազանցության կենտրոնների և լայնածավալ կլինիկական փորձարկումների ստեղծմամբ՝ ինչպիսիք են «Կանանց առողջության նախաձեռնություն»։