Կամենեց-Պոդոլսկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կամենեց-Պոդոլսկ (ուկրաիներեն՝ Камянець-Подільський), քաղաք Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկ շրջանում, շրջկենտրոն։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կամենեց, Կամենեց-Պոդոլսկ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կամենեց-Պոդոլսկ | |||||
ուկրաիներեն՝ Кам'янець-Подільський ռուս.՝ Каменец-Подольский | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Համայնք | Խմելնիցկիի մարզ | ||||
Հիմնադրված է | 1062 թ. | ||||
Մակերես | 27,871 կմ² | ||||
ԲԾՄ | 360 մետր | ||||
Բնակչություն | 100 462 մարդ (հունվարի 1, 2017) | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 3849 | ||||
Փոստային դասիչ | 32300–32318 | ||||
Պաշտոնական կայք | kam-pod.gov.ua | ||||
| |||||
2011 թվականի տվյալներով Կամենեց-Պոդոլսկ քաղաքում բնակվում էր 103 063 մարդ։
Քաղաքը 9-րդ դարից հայտնի էր Կամենեց (ուկրաիներեն՝ Кам'янець) անունով (արևելասլավոնական լեզվից՝ «камень» բառից), ինչը պայմանավորված է ժայռոտ տեղանքով։
Ավելի ուշ աղբյուրներում և ժամանակագրություններում ի հայտ է գալիս նոր անվանում՝ Կամենեց-Պոդոլսկի, քաղաքի անվան երկրորդ բառում հիշատակելով Պոդոլիան (ուկրաիներեն՝ Поділля, լեհ.՝ Podole՝ «հովիտ, իջվածք», որը ռուսական ժամանակագրություններում հայտնի էր նաև որպես «Պոնիզյե»)։
19-րդ դարի վերջից – 20-րդ դարի սկզբից քաղաքը կոչվում է «Կամենեց-Պոդոլսկ»։
Գտնվում է Վոլինո-Պոդոլսկի բարձրավանդակի կենտրոնում (հս.լ. 48° 25', արլ.ե. 26° 32'), Խմելնիցկի քաղաքից 101 կմ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 27,871 կմ² տարածք։ Քաղաքի միջով հոսում է Սմոտրիչ գետը՝ իր հունով առաջացնելով օմեգանման տեսք։ Կիրճի կողմից գոյացրած տարածքում գտնվում է Հին քաղաքը՝ հնագույն պատմա-մշակութային համալիրը։ Հին քաղաքը բաղկացած է հնագույն ճարտարապետական կառույցներից, որոնք արտացոլում են այնտեղ տարբեր թվականներին բնակվող ժողովուրդների մշակույթները։
Քաղաքի բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում էր 103 036 մարդ, իսկ 2015 թվականի դրությամբ՝ 101 275 մարդ։
1390 | 2000 | 1570 | 4500 | 1630 | 12000 | 1699 | 13979 | 1840 | 14700 | 1862 | 18900 | 1892 | 36662 | 1893 | 36951 | 1897 | 35934 | ||||||||
1903 | 40000 | 1912 | 50500 | 1921 | 26600 | 1923 | 29375 | 1923 | 29533 | 1926 | 31098 | 1931 | 33481 | 1939 | 34849 | 1944 | 11000 | ||||||||
1959 | 40299 | 1962 | 46200 | 1966 | 50000 | 1970 | 57111 | 1976 | 77000 | 1979 | 84440 | 1986 | 100000 | 1989 | 102236 | 1990 | 103000 | ||||||||
1991 | 105000 | 1992 | 106200 | 1998 | 108000 | 2001 | 99610 | 2003 | 99929 | 2004 | 99540 | 2005 | 99398 | 2006 | 99824 | 2007 | 100 025 | ||||||||
2008 | 99985 | 2009 | 102100 | 2010 | 102813 | 2011 | 103036 | 2012 | 102969 | 2013 | 102723 | 2014 | 102254 | 2015 | 101700 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.