Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 11, 2012 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայել (եբրայերեն՝ מְדִינַת יִשְׂרָאֵל), պետություն Միջին Արևելքում` Միջերկրական ծովի հարավ-արևելքում: Հարավում սահմանակից է Լիբանանին, արևելքում՝ Սիրիային և Հորդանանին, իսկ հարավ-արևմուտքում՝ Եգիպտոսին:
![Իսրայելի քարտեզը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/12/Is-wb-gs-gh_v3.png/640px-Is-wb-gs-gh_v3.png)
Իսրայելը անկախություն հռչակեց 1948 թվականին, երբ 1947 թվականի նոյեմբերին Միացյալ Ազգերի Կազմակերպությունը որոշեց բաժանել Բրիտանական Պաղեստինը երկու պետությունների՝ հրեական և արաբական: Արաբական երկրները չճանաչեցին այս որոշումը և հարձակվեցին Իսրայելի վրա: 1948 թ-ի Արաբ-Իսրայելյան Պատերազմում Իսրայելի հաղթանակի հետևանքով Հրեական պետությունը ՄԱԿ-ի նախորոշած սահմաններից անցավ: շարունակել...