Կազան
քաղաք Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Կազան (ռուս.՝ Казань, թաթ.՝ Казан, Qazan), քաղաք Ռուսաստանում, Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքը, խոշոր նավահանգիստ է Վոլգայի ձախ ափին։ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ու մարզական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Կազանի կրեմլն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կազան | |||||
ռուս.՝ Казань թաթ.՝ Казан, Qazan | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Սուբյեկտ | ԹաթարստանԹաթարստան | ||||
Քաղաքային օկրուգ | Կազան | ||||
Համայնք | Թաթարստան | ||||
Ներքին բաժանում | 7 շրջան | ||||
Քաղաքապետ | Իլսուր Մետշին | ||||
Հիմնադրված է | 1005 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1391 | ||||
Մակերես | 613[1] կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն և թաթարերեն | ||||
Բնակչություն | ▲1 138 823[2] մարդ (2010) | ||||
Խտություն | 1858 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | թաթարներ, ռուսներ, չուվաշներ | ||||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, ուղղափառներ | ||||
Տեղաբնականուն | կազանցի | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 843 | ||||
Փոստային ինդեքս | 420xxx | ||||
Փոստային դասիչ | 420000–420999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 16, 116 | ||||
ՕԿԱՏՕ | 92401 | ||||
Պաշտոնական կայք | kzn.ru | ||||
| |||||
Փակել
Քաղաքն ունի գրանցված բրենդ՝ «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք»։ Ոչ պաշտոնապես ու կիսապաշտոնական անվանվում է «ռուս ֆեդերալիզմի մայրաքաղաք» ու «աշխարհի բոլոր թաթարների մայրաքաղաք»։
2005 թվականին տոնվել է Կազանի հազարամյակը։
2011 թվականին Կազանում անցկացվել է ծանր աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։ 2013 թվականին քաղաքն ընդունել է 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադան, 2014 թվականին՝ սուսերամարտի աշխարհի առաջնությունը։