From Wikipedia, the free encyclopedia
Ծովային իգուանա[1], կամ գալապագոսյան ծովային իգուանա[2] (լատին․՝ Amblyrhynchus cristatus), իգուանա, որը բնակվում է բացառապես Գալապագոսյան կղզիներում։ Ժամանակակից մողեսների մեջ ունի եզակի հնարավորություն՝ անցկացնել ժամանակի մեծ մասը ծովում։
Ծովային իգուանա | |
Ծովային իգուանա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Iguanidae |
Ցեղ | 'Amblyrhynchus' |
Տեսակ | Ծովային իգուանա (A. cristatus) |
Միջազգային անվանում | |
Amblyrhynchus cristatus Bell, 1825 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ափին մողեսը տաքանում է արևից՝ քարերի վրա մնալով իր հզոր ճանկերի օգնությամբ։ Սև գունավորումը օգնում է տաք մնալ։ Ավելորդ աղը կուլ տալով սննդի հետ, դուրս է գալիս հատուկ գեղձային ծորանի օգնությամբ։
Ծովային իգուանաները սնվում են հիմնականում տեղատվության և մակընթացության ժամանակ դուրս եկած խեցգետիններով, հանելով նրանց քարերի տակից։
Ծովային իգուանաները լողում են ալիքաձև շարժելով իրենց մարմինը։ Սուզվել նախընտրում են մակընթացության ժամանակ, երբ ջուրն ամբողջությամբ տաքացած է արևից։ Երիտասարդ կենդանիները պահվում են մակերեսային ջրում։ Մեծահասակ կենդանիները հեռանում են ափից։ Արուները ավելի են հեռանում ափից, քան էգերը։ Ջրի տակ իգուանաները կարողանում են պահել շնչառությունը 1 ժամ։ Լողալու ժամանակ թթվածնի համար նախատեսված արյունը գնում է միայն կենսական կարևոր օրգաններին։
Բացի սնունդ փնտրելուց, մողեսը կարող է սուզվել, որպեսզի պաշտպանվի գիշատիչներից կամ զովանա շոգից։
Բազմացման շրջանում էգերի մոտ հայտնվում են կարմիր հետքեր։ Այս մոզեսը պիգմենտներ ստանում է սննդի միջոցով։ Մրցակիցները պայքարում են, գլուխները շարժելով։ Էգը հավաքում է ձուն ավազի մեջ գտնվող բնում կամ հրաբխային մոխրում, առնվազն ցամաքից 300 մ հեռավորության վրա, մի քանի օր հսկում է ձվերը, իսկ հետո թողնում այն։ Ինկուբացիայի շրջանը տևում է շուրջ 95 օր։
Ծովային իգուանան հանդիպում է կղզեխմբի բոլոր կզղիներում, հիմնականում ժայռոտ ափերում, աղոտ ճահիճներում և սաղարթախիտ անտառներում։ Ծովային իգուանաները ապրում են միայն Գալապագոսյան Կղզիներում՝ Հարավային Ամերիկայի ափերին։
Ինտրոդուկցիա (կենսաբանական) գիշատիչները, որոնցից իգուանաները գործնականում պաշտպանություն չունեն, ներառում են այնպիսի կենդանիների, որոնցից են խոզերը, շները, կատուները և առնետները։ Շները կարող են հարձակվել մեծ իգուանաների վրա, ուտել երիտասարդ իգուանաներին և նրանց ձվերը[3]։ Դա խոչընդոտում է նրանց վերատադրմանը և գոյատևմանը[4][5]։ Շատ գիշատիչներ՝ գալապագոսյան կանյուկներ, սպիտակ բուեր, ճայեր, ձկնկուլներ և օձեր, որոնք կարող են որսալ ոչ մեծ ծովային իգուանաների[6][7][8] : Տեղի գիշատիչներից կանյուկը հավանաբար ամենակարևորն է համարվում[7], բայց ծովային իգուանաները ունեն հակագիշատչային դրսևորում, որը պակասեցնում է գիշատչի ազդեցությունը[9]։ Ենթադրվում է, որ մեծ շնաձկները կարող են վնաս հանդիսանալ ափին կերակրվող իգունաների համար։ Սակայն 20 տարի դիտարկումների ընթացքում նկատվել է, որ ոչ մի հաջողակ որս չի եղել։ Հաճախ գալապագոսյան ծովային առյուծները կարող են պատահաբար շնչակտուր անել իգուանաներին, կամ էլ նրանց հետ խաղալ այնքան, մինչև նրանք սատկեն[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.