From Wikipedia, the free encyclopedia
Ծերացում, օրգանիզմի զարգացման ընթացքում օրինաչափորեն ի հայտ եկող հասակային անվերադարձ փոփոխություններ, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորությունները։ Ծերացումն ուսումնասիրող գիտությունը կոչվում է գերոնտոլոգիա, որը որպես գիտություն սկիզբ է առել 20-րդ դարում։ Գերոնտոլոգիան ուսումնասիրում է ֆիզիկական, մտավոր, սոցիալական փոփոխությունները, ուսումնասիրում է սոցիալական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ծերացման հետ կապված հիվանդությունները։ Ծերացումը շարունակական և դինամիկ պրոցես է, որը սկսվում է մարդու ծնունդով և ավարտվում է մարդու մահով։
Ծերացման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ։ Ծերացման խնդրին են անդրադարձել սկսած մեր թվարկությունից առաջ։ Ըստ Ցիցերոնի (Մ.թ.ա.106-143 թթ․) ծերությունը խոչընդոտում է ազատ կենսագործունեությանը, ծերությունը տկարացնում է մեր մարմինը, ծերությունը զրկում է մեզ կյանքի հաճույքներից, ծերությունը մոտեցնում է մահվան ժամը։ Ըստ Ցիցերոնի նշված պատճառները անտանելի են դարձնում ծերության գործընթացը։ Ծերացման մեխանիզմների բացատրման վերաբերյալ գոյություն են ունեցել բազմաթիվ վարկածներ, որոնց մեծ մասն այժմ արդեն ունի պատմական նշանակություն։ Չնայած մարդու և կենդանիների օրգանիզմների ծերացման գործընթացները մանրամասն ուսումնասիրվել են, սակայն նրա մեխանիզմների մասին չկա միասնական բացատրություն։ Տարիքային փոփոխություններն ընթանում են տարբեր օրգաններում ու համակարգերում և զարգանում են ոչ միանգամից, անհավասարաչափ։ Որոշ հետազոտողների կարծիքով ծերացումն սկսվում է բջիջների բեղմնավորման պահից։ Ըստ Լյոբի՝ ծերացումն արդյունք է քիմիական որոշ նյութերի ծախսման, որոնք օրգանիզմին տրվում են սաղմնադրման ժամանակ և այլևս չեն սինթեզվում։ Հեղինակների մի այլ խումբ ծերացումը կապում է օրգանիզմի ներքին սեկրեցիայի՝ հատկապես սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների հետ (Բրոուն Սեկար, Ս. Վորոնցով, Ա. Լորան, Հ. Սելյե, Կ. Պարխոն և ուրիշներ)։ Ըստ Ա. Բոգոմոլեցի՝ ծերացման գործընթացը զարգանում է շարակցական հյուսվածքներում առաջացող ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Ծերության վերաբերյալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսությունը (Դ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին)։ Սովորաբար 40-50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում Է թթվածնային քաղց, որի հետ կապված թուլանում են օքսիդացման գործընթացները։
Ս. Բոտկինը և Ի. Մեչնիկովը տարաբաժանել են
Վաղաժամ ծերացումը զարգանում է զանազան հիվանդությունների, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցությամբ։ Բջիջներում տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնք արտահայտվում են բջջի գրգռականության նվազմամբ, գործողության պոտենցիալի տևողության մեծացմամբ։ Ծերացման գործընթացում թուլանում է նյարդային ազդեցությունը բջիջների և հյուսվածքների վրա, բարձրանում է դրանց զգայունությունը հումորալ գործոնների նկատմամբ։ Բջիջներում պակասում են միտոքոնդրիաները, և դրանց մեջ օքսիդացման գործընթացների նվազման պատճառով ընկնում է հյուսվածքային շնչառությունը։ Հատկապես խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը։ Տարիքի հետ կապված խախտվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների սուբորդինացիոն ազդեցությունը ստորին բաժինների վրա։ Արյունատար անոթները կորցնում են իրենց առաձգականությունը, նվազում է թոքերի կենսական տարողությունը, մարսողական հյութերի ֆերմենտային ակտիվությունը։ Ծերացման ժամանակ փոխվում է մարդու վարքը, իջնում է աշխատունակությունը, խանգարվում է ներքին սեկրետոր գեղձերի ֆունկցիան, նվազում է մկանային ուժը, մազերը սպիտակում են և թափվում, մաշկը բարակում է, կնճիռներ են գոյանում, թուլանում է հիշողությունը, նվազում են մտավոր ունակությունները։ Ֆիզիոլոգիական ծերացման բնույթը և ընթացքը մեծ մասամբ որոշում են մարդու կյանքի բնական տևողությամբ։ Գտնում են, որ մարդու կյանքի պոտենցիալ տևողությունը պետք Է գերազանցի 100 տարին։ Սակայն բնական ծերացման դեպքերը դեռևս քիչ են։ Մարդու ծերացման կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել սնունդը, աշխատանքի և հանգստի հաջորդականությունը։
Բույսերի ծերացումն ուղեկցվում է օրգանների կառուցվածքային փոփոխություններով, բջջային օրգանոիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիաների, ռիբոսոմների քայքայմամբ։ Ծերացման դեպքում ընկնում է ֆոտոսինթեզի, սպիտակուցների, նուկլեինաթթուների և կենսաբանական այլ միացությունների սինթեզի ինտենսիվությունը, ֆերմենտների մեծ մասի ակտիվությունը (պրոտեոլիտիկ ֆերմենտներինը կարող է մեծանալ)։ Արտաքին միջավայրի տարբեր գործոններ՝ սննդային, լուսային, ջերմային ռեժիմը, ախտածին բակտերիաներն ու սնկերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել ծերացումը։
Բույսերի ծերացումը զուգակցվում Է առանձին օրգանների նորազոյացմամբ, որը հաճախ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Կան բույսեր, որոնց բոլոր օրգանները ծերանում և մահանում են միաժամանակ (օրինակ, ագավան՝ ծաղկելուց հետո)։ Որոշ ծառաբույսերի մոտ տեղի է ունենում տերևների սեզոնային ցիկլիկ մահացում՝ մյուս օրգանների կենսագործունեության պահպանմամբ։ Շատ խոտաբույսերի ստորին տերևները մահանում են, իսկ գագաթից երիտասարդ տերևներ են գոյանում։
Տարբեր ժամանակներում ծերության սկզբի համար տրվել են տարբեր սահմանումներ. Պյութագորասը՝ 60 տարեկան, չինացի գիտնականները՝ 70 տարեկան, բրիտանացի հոգեբանները՝ 50 և ավելի տարիներ, գերմանացի ֆիզիոլոգ Ռուբները՝ 50 տարեկան։
Շատ հետազոտողներ կարծում են, որ ծերացումը սկսվում է 60 տարեկանում, և տևում է մինչև մահը։ Ըստ միջազգային դասակարգման տարբերակվում է ծերացման հետևյալ փուլերը․
Բիրենը առանձնացրել է.
Միջինից ուշ հասունության անցման ժամանակ անձի կարևորագույն որակներն անփոփոխ են մնում։ Կայունությունը վերաբերվում է անձնավորության այնպիսի բնութագրերին, ինչպես նեյրոտիզմի մակարդակը, օրինակ՝ տագնապայնություն, ճնշվածություն, իմպուլսիվություն, էքստրավերտության, ինտրովերտության հարաբերակցությունը։ Անգլիացի գիտնական Բրոմլեյը կենսթոշակի անցած կամ մասամբ զբաղված տղամարդկանց շրջանում անցկացված փորձարարական ուսումնասիրության հիման վրա առաջարկել է ծերացման հինգ ստրատեգիաներ․
Ռոշակը, ընդհանրացնելով Բրոմլեյի և Լիվսոնի համատեղ աշխատանքները, առանձնացրել է ծերացման հետևյալ տեսակները.
Վերջին տիպին բնորոշ են ներքին հավասարակշռությունը, դրական հուզական տրամադրվածությունը, ինքնաքննադատությունը և հանդուրժողականությունը մյուսների հանդեպ։ Լավատեսական դիրքորոշումը կյանքի հանդեպ պահպանվում է մասնագիտական գործունեության ավարտից հետո։ Այս խմբին պատկանող մարդկանց ինքնագնահատականը բարձր է, նրանք ապագայի պլաններ են կազմում՝ հույսները դնելով շրջապատողների վրա։
Ծերության տարիքում սոցիալական և հոգեբանական անկարգավիճակը որոշող գործոնների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում ֆիզիկական առողջությունը, ֆիզիկական ակտիվության գործոնը։ Հենց այս գործոններով են մեծ չափով որոշվում ծեր մարդու տեղն ընտանիքում և հասարակության մեջ։ Ֆիզիկական հնարավորությունների սահմանափակումը, հիվանդագին զգացողություններն ընկալվում են որպես ծերացման սկզբի ազդանշաններ։ Մարդու գիտակցության մեջ ծերությունը առավելապես արտացոլվում է որպես ֆիզիոլոգիական տկարություն, հիվանդագին վիճակ։ Սա ծերության տարիքում կյանքով անբավարարվածության հիմնական պատճառ է։ Դրա հաճախակի հանդիպող հետևանքներից են զգացմունքների աղքատացումը, կարծրացումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության աստիճանական կորուստը մտերիմների հետ հարաբերությունների փոփոխությունը, ինքնագնահատականի անկումը։ Ծերացման գործընթացի նկատմամբ վերաբերմունքը հոգեկան կյանքի ակտիվ տարրերից է։ Ֆիզիկական և հոգեկան տարիքային փոփոխությունների գիտակցման պահերը, ֆիզիկական տկարության զգացողությունների բնականության ընդունումը ինքնագիտակցության նոր մակարդակ են կազմում։ Դժվարությունների ակտիվ հաղթահարման ռազմավարության պարագայում դրսևորվում է գիտակցված վերաբերմունք սեփական տարիքային փոփոխություններին։ Այս նոր դիրքը մեծ մասամբ կախված է կոնկրետ մարդուց։ Դա կարող է հեգնական վերաբերմունք լինել սեփական անձի հանդեպ, հումորային գնահատական՝ նախկին ֆիզիկական հնարավորություններին, հիվանդագին ապրումներին։ Այդ ապրումների նկատմամբ անտարբերությունը, որը հաճախ հանդիպում է խորը ծերության ժամանակ, դիտարկվում է որպես կենսական տոնուսի խորը իջեցում։ Ծերության տարիքում պահանջմունքները նույնն են, ինչ կյանքի նախորդ փուլերում։ Ռոշակի տվյալներով ծերունական տարիքում փոխվում է պահանջմունքի հիերարխիան, կառուցվածքը։ Պահանջմունքային ոլորտի կենտրոն են գալիս տառապանք|տառապանքից խուսափելու, ապահովության, ինքնավարության և անկախության, ուրիշների վրա սեփական հոգեկան դրսևորումները պրոյեկտելու պահանջմունքները։ Միաժամանակ հետին պլան են մղվում ստեղծագործության, սիրո, ինքնաիրացման և ընդհանրության զգացման պահանջմունքները։ Կյանքի ուշ փուլում տեղի է ունենում ժամանակավոր կենսական հեռանկարի ընդհանուր փոփոխություն։ Անցյալը գնալով ծանրանում է, ապագան թվում է ավելի ու ավելի սահմանափակ։ Ավելի մեծ նշանակություն ունեն ներկան և անցյալի մասին հիշողությունները, քան ապագան։ Շատ ծերեր սկսում են ապրել «Այսօրվա օրով» յուրաքանչյուր օրը լցնելով առողջության և կենցաղի մասին հոգսերով։ Լավ ֆիզիկական վիճակը ընդհանուր տարիքային փոփոխությունների չափավոր բնույթը, երկարակեցությունը, ակտիվ գործունեության պահպանումը, բարձր հասարակական դիրքը, կողակցի և երեխաների առկայությունն ու աջակցությունը, նյութական ապահովվածությունը չեն երաշխավորում ծերության, որպես կյանքի բարենպաստ փուլի ընկալումը։ Ըստ Շախմատովի․
Հոգեբանական վիտաուկտը ուշ տարիքում ես-ի կայունացման և փոխհատուցող գործոններն են։ Դրանցից են բարձր համարժեք ինքնագնահատականը՝ կենտրոնացումը բնավորության դրական գծերի վրա, իդեալական և հասանելի ինքնագնահատականների նվազումը, դրանց մերձեցումը իրական ինքնագնահատականին, ինքնավերաբերմունքի հարաբերականորեն բարձր մակարդակը, սեփական դիրքի բարենպաստության ընդունումը, դեպի երեխաների և թոռների կյանքը կողմնորոշումը, ինքնագնահատման ռետրոսպեկտիվ բնույթը։ Հոգեբանական ծերացումը ներքին հակասական բնույթ ունի, ինչն իր արտացոլումն է գտնում մարդու ես-կոնցեպցիայի որակական յուրօրինակության և տարաուղղված միտումների մեջ, և պայմանավորում է կտրուկ արտահայտված անհատական տարբերություններ։
Հաջողակ ծերացման հայեցակարգը նկատելի դարձավ 1950 թվականներին, և ճանաչվեց ավելի 1980 թվականներին։ Բարեհաջող ծերացումը ներառում է․
Առանձնացվել են երեք հիմնարար գործոնները, որոնք նպաստում են բարեհաջող ծերացմանը։ Այդ գործոններն են.
Գոյություն ունեն ունիվերսալ տարիքային փոփոխություններ, ծերացման պրոցեսը յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ է։ Այն առաջանում է ծերացման պրոցեսների և մյուս ազդեցությունների խաչման արդյունքում, որոնք առաջ են գալիս որպես առողջության, և կենսափորձի վրա ազդող մի շարք գործոններ։ Ըստ Մեչնիկովի մարդու ծերացման և բարեկեցության գործընթացը հնարավոր կլինի երկարացնել միայն ու միայն նորմալ հիգիենային հետևելով, հակառակ դեպքում մարդու կյանքը ավարտվում է վաղ շրջանում։ Հիվանդությունը ամբողջապես կառավարելու հեռանկարները Մեչնիկոֆին հնարավորություն տվեցին ձևավորել իր օպտիմիստական պնդումը, որն էլ ենթադրում էր, որ գիտությունը վերջին հաշվով մեծ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա, և վկայում, որ մարդու կյանքն ավարտվում է վաղ շրջանում միայն ու միայն ոչ օպտիմալ հիգիենան պահպանելու պատճառով։ Ըստ Նատա Շոկի ծերացումը չի հանգեցնում մարդու օրգանիզմի ֆունկցիաների կրճատմանը։ Նման սահմանումը նրան հնարավորություն տվեց տարբերակել ծերացման անատոմիկ գործողությունները էիոլոգիկ հիվանդություններից, որոնցով հաճախ տառապում են մեծահասակները։ Հենց դրանք կարող են առաջացնել ֆունկցիաների կրճատմանը։ Շոկն ասում էր, որ ծերացումն ու հիվանդությունները չեն հանդիսանում հոմանիշներ։ Կան ծերացման և էթոլոգիական հիվանդությունների պրոցեսներ։ Այս երկուսի միջև հարաբերությունները չեն հանդիսանում անխուսափելի իրողություններ։ Ծերացումը հանդիսանում է դինամիկ հավասարակշռություն։ Ծերացման տեմպը տարբերվում է այս կամ այն օրգանիզմի տարբերությունից ելնելով, չնայած, որ դա ամբողջական օրգանիզմ է, որը զարգանում է, իսկ վերջում էլ մահանում է։ Մեչնիկովը ենթադրում էր, որ եթե ծերացման կործանիչ գործընթացները մարդու օրգանիզմում կարելի լինի կառավարել, ապա ուշադրության կենտրոնում կգտնվի ինտելեկտի պահպանության ու հասարակության կողմից առավել օգտակար ծառայությունների ընդլայնման ունակությունը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապրել նորմալ կյանքով, և սպասել մինչև բնական մահը վրա հասնի։ Ըստ Բարկերի հիվանդները պետք է տեղեկացված լինեն իրենց բոլոր հիվանդությունների մասին, որպեսզի հետագա տարիներին հասարակության համար շարունակեն մնալ օգտակար գործոն, ինչպես նաև ֆինանսական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնեն։ Բարկերը առանձնացրել է նաև բժիշկների վերաբերմունքը, նրանց՝ հիվանդներին համապատասխան խորհուրդների տալու ձևերը, որոնք ևս ազդում են հիվանդի հետագա կյանքին պայքարելու վրա, այս տեսակի խնդիրները հիմնականում կապվում են ծերացման հետ, քանի որ այս շրջանում արդեն ավելի է մեծանում կենսաբանական - սոցիալական– մշակութային որոշումների կայացման հնարավորությունները։ Ըստ Էրիքսոնի մարդն իր զարգացման ընթացքում անցնում է զարգացման 8 հիմնական փուլերով, որոնցից ամենակարևոր փուլը ըստ Էրիքսոնի կարելի է համարել ավարտման փուլը, այն հնարավորություն է տալիս մարդուն հասկանլ իր կյանքի անցած 7 փուլերը ու կյանքի ավարտի վրա ազդող հիմնական գործոնները։ Նման եղանակով էլ, համապատասխան Շոկի կողմից առաջադրած երրորդ աքսիոմային, Էրիքսոնը դեմոնստրացրել է կյանքի գնահատման կարևորությունը մինչ ծերություն, որպես կարևորագույն և կենտրոնական տարր, որի անմիջական օգնությամբ հնարավոր կլինի փոխել կյանքի հետագա որակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 122)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.