Խրճիթ
From Wikipedia, the free encyclopedia
Խրճիթ , պարզունակ բնակարան, որը կարող է կառուցվել տարբեր մատչելի նյութերից։ Խրճիթները ժողովրդական ճարտարապետության տեսակ են, որոնք կառուցվում են այնպիսի հասանելի նյութերից, ինչպիսիք են՝ փայտը, ձյունը, սառույցը, քարը, խոտը, արմավենու տերևները, ճյուղերը, գործվածքը կամ ցեխը՝ կիրառելով սերունդնեսերունդ փոխանցված գիտելիքները։
Խրճիթը ավելի ցածրորակ շինություն է, քան տունը (երկարակյաց, բարեկարգ բնակելի), բայց ավելի բարձրորակ է, քան ապաստարանը (ապաստան, անվտանգություն), օրինակ՝ վրանը, և օգտագործվում է որպես ժամանակավոր կամ սեզոնային ապաստարան, կամ աղքատ հասարակության համար որպես մշտական բնակարան։
Խրճիթներ գոյություն ունեն գրեթե բոլոր քոչվոր մշակույթներում։ Որոշ խրճիթներ կարելի է նաև տեղափոխել, և շատ դեպքերում դրանք կարող են դիմակայել եղանակային պայմաններին։