Ապաստարան
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Ապաստարան, կառույց, որը ապահովում է բնակչության պաշտպանությունը ժամանակակից բոլոր տեսակի զենքերի վնասող գործոններից, դրանցից առաջացած երկրորդային վնասող միջոցներից, կրակից, ծուխից, գազից և արդյունաբերական թունավոր նյութերից։
Ապաստարանները դասակարգվում են.
- ըստ պաշտպանական հատկության լինում 4 դասի,
- ըստ տարողության լինում են փոքր՝ մինչև 150 մարդ, միջին՝ 150-300, խոշոր՝ 300-ից ավելի,
- ըստ տեղադրման (կառուցման վայրի) լինում են՝ նկուղային հարկերում տեղադրված և առանձին տեղադրված (շենքից դուրս կառուցված),
- ըստ զտիչ-օդափոխիչ սարքի ապահովման լինում են գործարանային և պարզագույն տիպի (պատրաստված ձեռքի տակ եղած նյութերից),
- ըստ կառուցման ժամկետի լինում են՝ վաղօրոք, դեռևս խաղաղ տարիներին կառուցված և արագընթաց մեթոդով կառուցված (կառուցվում են հակառակորդի հարձակման վտանգի կամ այլ անհրաժեշտության դեպքում)։