ուրուգվայցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Խուան Ալբերտո Սկյաֆինո (իսպ.՝ և իտալ.՝ Juan Alberto Schiaffinoհուլիսի 28, 1925[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - նոյեմբերի 13, 2002[4][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի և կիսապաշտպանի դիրքերում։ 1950 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն Ուրուգվայի հավաքականի կազմում։ Բոլոր ժամանակների Ուրուգվայի մեծագույն ֆուտբոլիստը[5][6]։ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակից հետո Սկյաֆինոն տեղափոխվել է Իտալիա, որտեղ ստացել է Իտալիայի քաղաքացիություն և հանդես է եկել այդ երկրի հավաքականում[7][8][9][10][11]։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ, այդ թվում գլխավորել է Ուրուգվայի հավաքականը։
Խուան Ալբերտո Սկյաֆինո իտալ.՝ Juan Alberto Schiaffino | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1925[1][2][3] | |||||||||||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 13, 2002[4][3] (77 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուան Ալբերտո Սկյաֆինոն ծնվել է իտալացի էմիգրանտների ընտանիքում։ Պատանեկան տարիքից հանդես է եկել ինսայդի դերում, ինչին նպաստել է խաղացողի բավականին փխրուն մարմնակազմվածքը։ Սակայն «Փոքրիկ մաեստրոն», ինչպես անվանել են խաղացողին «Պենյառոլի» կազմում հայտնվելուց հետո, միշտ սիրել է միանալ սուր հարձակումներին և հարձակվողներին կատարված հիանալի փոխանցումներից բացի, միշտ շատ գոլեր է խփել։
Արդեն 20 տարեկանում Սկյաֆինոն դարձել է Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկուն։ 1946 թվականից սկսել է հանդես գալ Ուրուգվայի հավաքականում։ 1949 թվականին Սկյաֆինոն ուշադրության է արժանացել միջազգային մակարդակում, երբ Սան Պաուլոում ուրուգվայցիները 4:3 հաշվով գերազանց հաղթանակ են տարել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ։ Նույն թվականին «Պենյառոլը» հաղթել է երկրի առաջնությունում՝ չպարտվելով ոչ մի մրցավեճում։
1950 թվականի աշխարհի առաջնությունում հավաքականի կորիզը կազմել են «Պենյարոլի» ֆուտբոլիստները, չնայած Սկյաֆինոն չէր համարվում թիմի անվերապահ առաջատարն առաջնության սկսվելուց առաջ։ Սակայն Բոլիվիայի հավաքականի դեմ առաջին խաղը փոխել է իրավիճակը։ Խմբային մրցաշարի միակ խաղում ուրուգվայցիները 8:0 հաշվով հաղթել են ուրուգվայցիներին։ Չնայած ՖԻՖԱ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սկյաֆինոն դուբլի հեղինակ է դարձել, իսկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օմար Միգեսը, ուրուգվայցիների խփած գոլերում նրա դերն այնքան մեծ էր, որ մի քանի տասնամյակ անց վիճակագրական որոշ աղբյուրներում նրա հաշվին նշված էր 4 կամ նույնիսկ 5 գոլ։ «Սելեստեն» դուրս է եկել եզրափակիչ խումբ, որտեղ առաջին երկու խաղերում մրցել է Շվեդիայի և Իսպանիայի հետ։ Իսկ վճռորոշ հանդիպումն անցկացվել է Մարականասոում։
Այդ խաղում Սկյաֆինոն դարձել է հերոս՝ հավասարեցնելով հաշիվը։ Արդյունքում Ուրուգվայը ֆանտաստիկ խաղում հաղթել է Բրազիլիային և երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
Աշխարհի հաջորդ առաջնությունում Սկյաֆինոն կրկին փայլել է, թեև Ուրուգվայը զգաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ կիսաեզրափակիչում զիջելով Ավստրիային, իսկ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Հունգարիային։ Առաջնությունից հետո «Միլանը» նրան գնել է «Պենյառոլից» ռեկորդային գումարով (72 հազար ֆունտ ստերլինգ)։ «Միլանի» հետ Սկյաֆինոն բազմիցս դարձել է Իտալիայի չեմպիոն, հասել է 1958 թվականի Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ։ Սակայն, չնայած ուրուգվայցու գերազանց անհատական գոլին, «Միլանն», այնուամենայնիվ, 2:3 հաշվով պարտվել է «Ռեալին»։
Իր կարիերան Սկյաֆինոն ավարտել է իտալական «Ռոմայում», ընդ որում՝ այն ավարտել է բարձր նոտայով՝ նրա հետ նվաճելով Տոնավաճառների գավաթը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.