![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Sor_Juana_In%25C3%25A9s_de_la_Cruz%252C_1732_-_Fray_Miguel_de_Herrera.jpg/640px-Sor_Juana_In%25C3%25A9s_de_la_Cruz%252C_1732_-_Fray_Miguel_de_Herrera.jpg&w=640&q=50)
Խուանա Ինես դե լա Կրուս
մեքսիկացի գրող, փիլիսոփա, կոմպոզիտոր և բանաստեղծ (1648–1695) / From Wikipedia, the free encyclopedia
Դոնյա Ինես դե Ասբաժե Ռամիրես դե Սանտիլյանա (իսպ.՝ Juana Inés de Asbaje Ramírez de Santillana), հայտնի որպես Խուանա Ինես դե լա Կրուս [Ն 1] (իսպ.՝ Juana Inés de la Cruz, նոյեմբերի 12, 1651(1651-11-12)[1][2], Nepantla de Sor Juana Inés de la Cruz, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Կաստիլիա և Լեոն[3] - ապրիլի 17, 1695(1695-04-17)[4][1][5][…], Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Կաստիլիա և Լեոն[3])[6], մեքսիկացի գրող, փիլիսոփա, կոմպոզիտոր և բարոկո ժամանակաշրջանի բանաստեղծ։ Իսպանական ոսկե դարի աջակցությունների շնորհիվ, նա ստացավ «Տասներորդ մուսա» կամ «Ամերիկայի փյունիկ» մականունը:Պատմաբան Ստյուարտ Մյուրեյը նրան անվանում է բոց, որը ծագել է կրոնական ավտորիտարիզմի մոխիրներից։ Սոր Խուանան ապրել է Մեքսիկայի գաղութատիրության ժամանակաշրջանում, նա սկսեց ներդրում կատարել ինչպես վաղ իսպանական գրականության, այնպես էլ իսպանական ոսկե դարի արտասահմանյան գրականության մեջ։ Սկսելով իր ուսումը երիտասարդ տարիքից՝ Սոր Խուանան սահուն տիրապետում էր լատիներենին, նաև գրում էր նահուատլերեն, իր պատանեկության տարիներին փիլիսոփայությամբ հայտնի դարձավ։
Խուանա Ինես դե լա Կրուս իսպ.՝ Sor Juana Inés de la Cruz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1651(1651-11-12)[1][2] |
Ծննդավայր | Nepantla de Sor Juana Inés de la Cruz, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Կաստիլիա և Լեոն[3] |
Վախճանվել է | ապրիլի 17, 1695(1695-04-17)[4][1][5][…] (43 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Կաստիլիա և Լեոն[3] |
Գերեզման | Մեխիկո |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, religious sister, գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա, կոմպոզիտոր, դրամատուրգ, cloistered nun և միանձնուհի |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | բարոկկո |
Ուշագրավ աշխատանքներ | Los empeños de una casa?, El divino narciso?, Primero sueño?, Neptuno alegórico? և Respuesta a Sor Filotea de la Cruz? |
![]() | |
![]() |
Սոր Խուանան ուսում ստացավ իր սեփական գրադարանում, որը հիմնականում ժառանգել էր իր պապիկից[7]։ 1667 թվականին միանձնատանը միանալուց հետո, Սոր Խուանան սկսեց գրել պոեզիա և արձակ սեր, ֆեմինիզմ, կրոն, բնապահպանություն թեմաներով[8]։ Նա իր միանձնուհու կացարանը վերածեց սրահի, ուր այցելում էին Նոր Իսպանիայի կին վերնախավը, ներառյալ Դոնյա Էլեոնորա դել Կարետոն, Մանսերայի և Դոնյա Մարիա Լուիզա Գոնզագան, Պարեդես դե Նավայի կոմսուհին, երկուսն էլ Նոր Իսպանիայի փոխարքաներ[9]։ Միսոգինիայի և տղամարդկանց կեղծավորության վերաբերյալ նրա քննադատությունը հանգեցրեց նրան, որ Պուեբլայի եպիսկոպոսը դատապարտեց նրան[10],1964 թվականին նրան ստիպեցին վաճառել իր գրքերի հավաքածուն և կենտրոնանալ աղքատների բարեգործության վրա[11]։ Նա մահացավ հաջորդ տարի, հիվանդանալով ժանտախտով, իր քույրերին բուժելիս[12]։
Հարյուրավոր տարիներ ակադեմիական դիսկուրսից հեռանալուց հետո,Նոբելյան մրցանակի դափնեկիր Օկտավիո Փազը վերահաստատեց Սոր Խուանայի կարևորությունը ժամանակակից ժամանակներում[13]։ Այժմ գիտնականները Սոր Խուանային նկարագրում են որպես ֆեմինիստ, և նա գաղութատիրություն, կրթության իրավունքներ, կանանց կրոնական իշխանություն թեմաների աշխույժ դիսկուրսի առարկան է։