Խոհարարական գիրք From Wikipedia, the free encyclopedia
Խոհարարական գիրք, տեղեկատու հրատարակություն, որը պարունակում է հիմնականում սննդի և խմիչքների պատրաստման տարբեր բաղադրատոմսեր։ Ժամանակակից խոհարարական գրքերը, որպես կանոն, լավ նկարազարդված են, և բացի բաղադրատոմսերից, դրանք կարող են պարունակել խորհուրդներ սեղանի ձևավորման, ճիշտ սնվելու, մթերքների և խոհանոցային տեխնիկայի ընտրության և այլնի վերաբերյալ։
Խոհարարական գիրք | |
---|---|
Տեսակ | գրական ժանր |
Մասն է | food writing? |
Cookbooks Վիքիպահեստում |
Միջագետքում հայտնաբերվել են հնագույն կավե տախտակներ, որոնք պարունակում էին ճաշատեսակներ պատրաստելու բաղադրատոմսեր. հավանաբար դրանք պատմության առաջին խոհարարական գրքերն են[1]։
Առաջին խոհարարական գիրքը կազմել է մ.թ.ա 5-րդ դարում Սիցիլիական շեֆ խոհարար Միֆեկենի կողմից, նրանից պահպանվել է միակ բաղադրատոմսը (ցեպոլայի պատրաստման մասին), որը վկայակոչվել է Աթենեոսի ժողովածուում։
Եվրոպայի ամենահին պահպանված խոհարարական գիրքը համարվում է De re coquinaria-ն, որը գրվել է լատիներեն 4-րդ դարի վերջին - 5-րդ դարի սկզբին։ Այս գրքի առաջին տպագիր հրատարակությունը հայտնվել է 1483 թվականին։ Այս աշխատությունը նկարագրում է հին հունական և հռոմեական խոհանոցը, բայց պարունակում է շատ քիչ մանրամասներ սննդի պատրաստման ընթացքի վերաբերյալ։
Չինաստանի հնագույն խոհարարական գրքերից առավել հայտնի են Յանշեն-ֆանը (մ.թ.ա. մոտ 200 թվական)[2] և Յինշան-ժենգյաոն («Սննդի և խմիչքների կարևոր սկզբունքներ»), որոնք գրվել են սննդաբան Հու Սիհուի կողմից 1330 թվականին։
Պահպանվել են խոհարարական բնույթի մի քանի պարսկական տրակտատներ, այդ թվում՝ Մոհամմադ Ալի Բավարչիի «Կարնամեն» (1521 թվական), որը ներառում է ավելի քան 130 տարբեր ճաշատեսակներ և հացաբուլկեղեն պատրաստելու հրահանգներ, և Նուրոլլահ Աշփազի «Մադաթ-օլ-Հայաթ» (1597)[3]։
Գրեթե հազար տարվա ընդմիջումից հետո խոհարարական գրքերը սկսեցին հայտնվել Եվրոպայում 13-րդ դարում[4], օրինակներից են՝ Le Viandier, Liber de Coquina և Forme of Cury:
15-րդ դարից պահպանվել են բազմաթիվ արևմտաեվրոպական ձեռագրեր՝ այն ժամանակվա բաղադրատոմսերի մանրամասն նկարագրությամբ։ Միջնադարյան ձեռագրերը վկայում են շատ խոտաբույսերի և համեմունքների կիրառման վերադարձը խոհարարությն մեջ, դրանք մոռացվել էին դեռ հնուց (մասամբ ազդված արևելյան խոհանոցից, որին խաչակիրները հանդիպեցին Ասիայում)։
Ըստ հետազոտողների՝ 1650-1789 թվականներին Ֆրանսիայում հրատարակվել է գաստրոնոմիական թեմաներով 230 գիրք[5]։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում խոհարարական գրքի ծաղկման շրջանը կապված է վիկտորիանական դարաշրջանի հետ (19-րդ դարի 2-րդ կես), որը մեծ նշանակություն էր տալիս տնային կյանքի արտաքին, ծիսական կողմին[6]։ Պատշաճ տնային տնտեսության վերաբերյալ բազմաթիվ ձեռնարկներ են հրատարակվել երիտասարդ տնային տնտեսուհիների համար։ Դրանք սովորաբար պարունակում են բաղադրատոմսեր ունեցող բաժիններ։
Նույնիսկ նշանավոր գրողները չէին վարանում խոհարարական գրքեր կազմել, ինչպես օրինակ՝ Ալեքսանդր Դյումա(հայրը), ով իր մահից կարճ ժամանակ առաջ հրատարակեց «Խոհարարական մեծ բառարանը», և իշխան Վլադիմիր Օդոևսկին։
20-րդ դարում ևս շարունակվեց խոհարարական գրքերի զարգացման ընթացքը։ Սկսեցին հայտնվել խոհարարական գրքեր, որոնք նախատեսված էին ոչ միայն տնային տնտեսուհիների լայն շրջանակի, այլ նաև ռեստորանային մասնագետների համար, ձեռնարկներ աշխարհի խոհանոցների մասին, ինչպես նաև որոշակի սկզբունքով ընտրված բաղադրատոմսերի հավաքածուներ (օրինակ՝ «200 բաղադրատոմս․ բացօթյա ճաշատեսակներ՝ խորոված, գրիլ, բարբեքյու»)։
Ժամանակակից աշխարհում հայտնի խոհարարի անունով հրատարակված խոհարարական գրքերը մեծ պահանջարկ ունեն, հատկապես եթե նա հեռուստատեսությամբ խոհարարական հաղորդում է վարում։ Որոշակի դիետա քարոզող գրքի կոմերցիոն հաջողությանը սովորաբար հաջորդում է բաղադրատոմսերի հավաքածուի հրատարակումը նրանց համար, ովքեր որոշում են հավատարիմ մնալ այս սննդակարգին։
Ռուսերեն առաջին գիրքը բաղադրատոմսերով լույս է տեսել 1773 թվականին՝ Ազատ տնտեսական ընկերության հովանու ներքո։ Դա «Տնտեսական հրահանգ ազնվականների, գյուղացիների, խոհարարների համար» ժողովածուն էր, հեղինակ՝ Ս.Վ. Դրակովցև[7]։ Բաղադրատոմսերի մեծ մասը կազմողը վերցրել է արտասահմանյան ամսագրերից և խոհարարական գրքերից։
Վասիլի Լևշինը հրատարակեց ռուսական ազգային խոհանոցի առաջին ձեռնարկը։ 1816 թվականին Մոսկվայում լույս է տեսել նրա «Русская поварня, или Наставление о приготовлении всякого рода настоящих русских кушаньев и о заготовлении впрок разных припасов» աշխատությունը։ Հեղինակը հանրությանը բացահայտեց հնօրյա ճաշատեսակների գաղտնիքները, որոնք որոշ դեպքերում թվագրվում էին նախապետրոսյան ժամանակներից[8], և դժգոհում էր, որ օտար ամեն ինչի նմանակումն ու ներմուծումը ռուս ժողովրդի սեղաններից դուրս է վանել իրենց նախնիների սիրելի ուտեստները[9]։
Ելենա Մոլոխովեցի «Նվեր երիտասարդ տնային տնտեսուհիներին» խոհարարական գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1861 թվականին, դարձել է բեսթսելլեր նախահեղափոխական Ռուսաստանում։ Վաճառվել է գրքի 28 հրատարակություն՝ ռեկորդային տպաքանակով՝ 295 հազար օրինակ[10]։
Խորհրդային տարիներին ամենատարածված խոհարարական գիրքը եղել է «Համեղ և առողջարար ուտելիքի գիրքը»։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1939 թվականին, որից հետո անցել է ևս 9 հրատարակություն (վերջինը՝ 2016 թվականին)։ ԽՍՀՄ-ում դարձել է պաշտամունքային խոհարարական հրատարակություն։ Դրա բովանդակությունը փոխվել է՝ կախված երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից (առաջին հրատարակությունները, օրինակ, պարունակում էին մեջբերումներ Ի. Ստալինից), գրքի խմբագիրներից էր ռուսական խոհարարության մեծագույն մասնագետ Վիլյամ Պոխլեբկինը։
Հայկական հարուստ խոհանոցի բաղադրոմսերը ևս տարբեր ժամանակներում հավաքագրվել և լույս են ընծայվել տարատեսակ ժողովածուներով, դրանցից են՝
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոհարարական գիրք կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.