![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Lobodon_carcinophagus_on_sea_ice_%2528cropped%2529.jpg/640px-Lobodon_carcinophagus_on_sea_ice_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Խեցգետնակեր փոկ
From Wikipedia, the free encyclopedia
Խեցգետնակեր փոկ կամ հարավային փոկ-խեցգետնակեր (լատին․՝ Lobodon carcinophagus), անտարկտիկական փոկ։ Համարվում է խեցգետնակեր փոկերի ցեղի միակ ներկայացուցիչը[1]։
Խեցգետնակեր փոկ | |
![]() Խեցգետնակեր փոկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Phocidae |
Ցեղ | 'Lobodon' |
Տեսակ | Խեցգետնակեր փոկ (L. carcinophaga) |
Միջազգային անվանում | |
Lobodon carcinophaga | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ըստ որոշ գիտական աղբյուրների, խեցգետնակեր փոկերը ընդհանրապես չեն սնվում խեցգետնակերպերով և նրանց անունը վերցված չէ նրանց խեցգետինով սնվելու հատկություններից[2]։
Այս տեսակները համարվում են աշխարհի ամենաբազմազան փոկերը, որոնք տարածված են գրեթե ամբողջ Անտարկտիդայով և շրջակա անդրծովային տարածքներում։
Ըստ նախնական տվյալների, աշխարհում այժմ գոյություն ունի ավելի քան 40 մլն առանձնյակ։ Չափահաս տեսակների երկարությունը հասնում է 2,2-իվ 2,6 մետրի։ Քաշը հասնում է 200-300 կգ-ի[3]։
Էգերը արուների համեմատ շատ ավելի փոքր են և լինում են առավել մուգ գույների։ Մարմինը պատված է բարակ մաշկով։ Դունչը երկար է ու նեղ։ Ունեն շատ նմանություններ նույն ընտանիքի շատ կաթնասունների հետ[4]։
Ապրում են հիմնականում մեծ խմբերով։