Լ'Աքվիլա (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լ'Աքվիլա (իտալ.՝ Provincia dell'Aquila), գավառ Իտալիայի Աբրուցո մարզում։ Գավառի մայրաքաղաքը Լ'Աքվիլան է։ Ամենալեռնային և ամենաքիչ խտություն ունեցող գավառն է և զբաղեցնում է Աբրուցո մարզի տարածքի մոտ կեսը։ Հյուսիսից սահմանակից է Տերամո գավառին, արևելքից՝ Պեսկարա և Կիետի գավառներին, հարավից՝ Իզերնիա գավառին և արևմուտքից՝ Ֆրոզինոնե, Ռիետի և Հռոմ գավառներին։
Լ'Աքվիլա գավառը ընդգրկում Ապենինների ամենաբարձր լեռները (Գրան Սասսո, Մայելլա և Վերինո-Սիրենտե ), ամենաբարձր լեռնագագաթը՝ Կորնո Գրանդեն, Կամպո Իմպերատորե լեռան բարձրավանդակը և Եվրոպայի ամենահարավային սառցադաշտ Կալդերոնը։
Գավառը հայտնի է իր բերդերով, ամրոցներով և միջնադարյան բերդաքաղաքներով։ 20-րդ դարավերջից սկսած գավառի երկու ամենամեծ քաղաքներ Լ'Աքվիլան և Ավեցանոն մեծ տնտեսական աճ են ունեցել կապված փոխադրամիջոցների արտադրության, հեռահաղորդակցության և համակարգչային արտադրության հետ։
20-րդ դարում գյուղական շրջաններում բնակչության թիվը խիստ անկում է ապրել, քանի որ տեղի բնակչությունը աշխատանք գտնելու համար տեղափոխվել է մոտակա քաղաքներ։ Սակայն Գրան Սասսո և Մոնտի Դելլա Լագա, Մայելլա ազգային այգիների և Սիրենտե-Վելինո տարածաշրջանային այգու բացումից հետո, շրջանում զարգացել է լեռնային տուրիզմը։ Տուրիզմը և դրան ասոցացվող ծառայությունները զարգացրել են գավառի տնտեսուոյունը և բնակչության թիվը վերականգնվել է տարիների ընթացքում։
Գավառի մակերեսը 5034 կմ² է, բնակչության թիվը՝ 310, 067 (2012)։
Լ'Աքվիլա քաղաքը դիմակայել է բազում երկրաշարժերի 14–րդ, 15–րդ, 16–րդ դարերում, ինչպես նաև՝ 2009 թվականի Ապրիլի 6ին։ Վերջինս ունեցել է 6.3 մագնիտուդ ուժգնություն և մեծ վնաս է հասցրել ոչ միայն քաղաքին, այլև գավառի այլ շրջաններին։
Գավառն ունի 108 կոմունա, որոնցից ամենամեծերն են՝
Կոմունա | Բնակչություն |
---|---|
Լ'Աքվիլա | 71, 761 |
Ավեցանո | 39, 670 |
Սուլմոնա | 25, 363 |
Չելանո | 11, 012 |
Պրատոլա Պելինյա | 7, 890 |
Տալիակոցո | 6, 820 |
Տրազաքո | 6, 115 |
Կաստել դի Սանգրո | 6, 109 |
Լուկո դեյ Մարսի | 5, 776 |
Կապիստրելո | 5, 473 |
Կարսոլի | 5, 238 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լ'Աքվիլա (գավառ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.