From Wikipedia, the free encyclopedia
Լև Վալերիանովիչ Լեշչենկո (ռուս.՝ Лев Валерья́нович Ле́щенко, փետրվարի 1, 1942[2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][4]), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ (բարիտոն), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)[5][6]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիակատար ասպետ, Լենինյան կոմերիտմիության մրցանակի (1978) և միջազգային մրցույթների դափնեկիր։
Լև Լեշչենկո | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Лев Лещенко |
Ի ծնե անուն | ռուս.՝ Лев Валерьянович Лещенко[1] |
Ծնվել է | փետրվարի 1, 1942[2] (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[3][4] |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, պրոդյուսեր և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | leschenko.ru |
Lev Leshchenko Վիքիպահեստում |
Հայտնի է նաև որպես երաժշտության ուսուցիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, կինոդերասան։
Լև Լեշչենկոն ծնվել է 1942 թվականի փետրվարի 2-ին, Մոսկվայում։ Մանկությունն անցել է Սոկոլնիկիում՝ Սոկոլնիչեսկայա փողոցի 2-րդ տանը։ Հինգ տարեկան հասակում սկսել է հաճախել երկաթուղայինների մշակույթի տուն[7]։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Վոյկովսկի շրջան, որտեղ Լեշչենկոն հաճախել է թիվ 201 դպրոց[8]։ Հաճախել է պիոներների տան երգչախումբ, զբաղվել լողով, հաճախել գեղարվեստական խոսքի խմբակ և փողային նվագախումբ։ Երգչախմբի ղեկավարի պնդմամբ թողել է խմբակը և սովորել միայն երգեցողություն։ Ելույթներ է ունեցել դպրոցում, երգել Ուտյոսովի հանրահայտ երգերը[9]։ Լևի հայրը անընդհատ զբաղված է եղել զինվորական ծառայությամբ։ Լեշչենկոյի դաստիարակությամբ զբաղվել է նրա համհարզը՝ Անդրեյ Ֆիսենկոն։
Դպրոցից հետո նա փորձեց ընդունվել թատերական բուհեր, բայց ապարդյուն։ 1959-1960 թվականներին աշխատել է Մեծ թատրոնում որպես բեմի բանվոր, 1960 թվականից մինչև 1961 թվականը՝ ճշգրիտ չափիչ սարքերի գործարանում, որպես հավաքող փականագործ։
1961 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ցանկացել է ծառայել որպես նավաստի, ինչպես ասել է զինկոմիսարիատում, բայց նրա հայրը ազդել է այդ ծրագրի վրա, որի միջամտության շնորհիվ Լեշչենկոն ուղարկվել է Գերմանիա՝ խորհրդային զինված ուժերի տանկային զորքերում ծառայելու։ Ծառայել է 62-րդ գվարդիական տանկային գնդում։ 1962 թվականի հունվարի 27-ին ստորաբաժանման հրամանատարությունը Լեշչենկոյին ուղարկել է 2-րդ գվարդիական տանկային բանակի երգի-պարի անսամբլ։ Համույթում նա երգել է քառյակում, վարել համերգներ և ասմունքել է՝ հանդես եկել մենահամերգով։ Բանակում նա սկսել է նախապատրաստվել թատերական ինստիտուտի քննություններին[9][10]։ Զինվորական կոչումը՝ պահեստազորի ավագ։
Բանակից հետո՝ 1964 թվականի սեպտեմբերին, Լևը կրկին փորձել է ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Քննություններն արդեն ավարտվել էին, բայց Լեշչենկոյին ընդունեցին ինստիտուտ, քանի որ նրանք ճանաչել էին խոստումնալից կատարողին։ Երկրորդ կուրսում ընդունվել է Օպերետա թատրոն՝ Թատերական արվեստի ինստիտուտի դասախոս, երգիչ և գլխավոր ռեժիսոր Գեորգի Անսիմովի հրավերով։
Լեշչենկոն առաջին անգամ հանդես է եկել մեղավոր մարդու դերում «Օրփեոսը դժոխքում» ներկայացման մեջ, որտեղ նա արտասանել է ընդամենը երկու բառ՝ «Թողեք տաքանամ»։ Ըստ Լեշչենկոյի խոստովանության՝ ինքը սովորել է ժողովրդական դերասաններ Պոկրովսկու, Անսիմովի,Գոնչարովի, Զավադսկու, ռեժիսոր Էֆրոսի մոտ[11]։
1964 թվականից սկսել է աշխատել Օպերետի թատրոնի փորձնական խմբում։ Ամառային արձակուրդների ընթացքում Լեշչենկոն համերգային խմբերի հետ հյուրախաղերի է մեկնել ԽՍՀՄ տարբեր քաղաքներ։
Երեխաներ երբեք չի ունեցել[21]։
1966 թվականին Լև Լեշչենկոն եղել է Մոսկվայի Օպերետի թատրոնի դերասան։ 1970 թվականի փետրվարի 13-ին երգիչը դարձել է ԽՍՀՄ պետական ռադիոհեռուստատեսության մեներգիչ-վոկալիստ, որտեղ կատարել է կամերային դասական գործեր, արիաներ օպերաներից, ռոմանսներ։ Ստեղծագործական ուղղության այդպիսի կտրուկ փոփոխությունը Լեշչենկոն բացատրում էր տարբեր ժանրերում իրեն փորձելու ցանկությամբ[5]։
1970 թվականին Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ, նա հաջողությամբ կատարել է Ռոդիոն Շչեդրինի`«Լենինը ժողովրդի սրտում» օրատորիան։ Յուրի Սիլանտիևի ղեկավարությամբ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է «Փողոցի երկայնքով բուքն է սուրում» ժողովրդական երգը և Յան Ֆրենկելի «Ռուսական դաշտ» ժամանակակից երգը։ Կատարել է նաև խորհրդային կոմպոզիտորների ռոմանսների երգերի ծրագիրը[5]։ Լեշչենկոյի առաջին հանդիսավարը եղել է Գենադի Խազանովը[22]։
1970 թվականի մարտին Լեշչենկոն դարձել է էստրադային արտիստների IV համամիութենական մրցույթի դափնեկիր (II մրցանակ)՝ Օսկար Ֆելցմանի երգերի բալլադների շարքի կատարման համար՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու («Գույների բալլադ» և այլն) բանաստեղծությունների հիման վրա՝ այդպիսով ամրապնդելով իր հեղինակությունը որպես հերոսական, քաղաքացիական թեմաներով երգիչ[5]։
1972 թվականին դարձել է Ոսկե Օրֆեոս մրցույթի դափնեկիր (Բուլղարիա)։ Նույն թվականին ստացել է առաջին մրցանակը Սոպոտում (Լեհաստան) երգի միջազգային փառատոնում՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Այն տղայի համար» բանաստեղծության հիման վրա Մարկ Ֆրադկինի գրած երգի համար, որը նա երգեց, ըստ կոմպոզիտորի, այնպես, որ իրենից առաջ ոչ ոք չէր երգել, «վառ, հուզական, գրավիչ և արտահայտիչ»[5]։ 1970-ական թվականներին երգչի ժողովրդականությունը շատ արագ աճեց, Լեշչենկոն ԽՍՀՄ-ում առաջատար երիտասարդ կատարողի համբավ է ձեռք բերել (որին նպաստեց նաև նրա մի շարք երգերի գաղափարական գունազարդումը), նա դարձել է երևելի, ճանաչված անձնավորություն խորհրդային ռադիոյում և հեռուստատեսությունում, երկրի հիմնական համերգների մշտական մասնակիցն էր Կրեմլում և Օստանկինոյում, շատ էր շրջագայում Խորհրդային Միությունում և սոցիալիստական ճամբարի երկրներում, այցելում Կոմերիտմիության շինհրապարակներ Սիբիրում և Հեռավոր Արևելքում, անգամ ելույթ ունեցավ Ճապոնիայում։ Շուտով Լեշչենկոն արժանացել է Մոսկվայի կոմերիտմիության մրցանակի (1973) և Լենինյան կոմերիտմիության մրցանակի (1978)[5]։ 1977 թվականին Լեշչենկոյին շնորհվել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում։ 1970-ականների խորհրդանշական երգը և Լեշչենկոյի այցեքարտն է դարձել կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի «Հաղթանակի օր» երգը, որը գրվել է Վլադիմիր Խարիտոնովի բանաստեղծության հիման վրա (1975)։ Երգը գրվել է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ, առաջին անգամ Լեշչենկոն այն կատարել է 1975 թվականի նոյեմբերին՝ Ոստիկանության օրվան նվիրված համերգին, և երգը դարձել է հանրաճանաչ հենց նրա կատարմամբ։
Լեշչենկոյի խաղացանկում ավելի ու ավելի շատ երգեր են հայտնվել, որոնք հատուկ գրված են եղել նրա համար, այդ թվում՝ Ալեքսանդրա Պախմուտովայի բազմաթիվ երգեր։ 1978 թվականին առաջին անգամ նրա խանդավառ կատարմամբ հնչել է Նիկոլայ Դոբրոնրավովի բանաստեղծության հիման վրա գրված «Սեր, կոմերիտմիություն և գարուն» երգը։ Շատ երգեր միանգամից հիթեր են դարձել․ Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծության հիման վրա Նիկիտա Բոգոսլավսկու գրած «Շնորհակալություն լռության համար», Յուրի Վիզբորի բանաստեղծության վրա Պավել Աեդինոցկու գրած «Ես քեզ սիրում եմ մայրաքաղաք» երգերը։ Դավիթ Թուխմանովի Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա գրված «Երկրի ձգողականություն», Անատոլի Պոպերեչնիի բանաստեղծության հիման վրա գրված «Սոխակների պուրակ», Դոբրոնրավովի բանաստեղծության հիման վրա գրված Պախմուտովայի «Մենք չենք կարող առանց իրար ապրել», Միխայիլ Պլյացկովսկու բանաստեղծության հիման վրա գրված Վլադիմիր Շաինսկու «Մի լացիր, աղջիկ», Միխայիլ Ռյաբինինի բանաստեղծության հիման վրա գրված «Ծնողական տուն», Լեոնիդ Դերբենևի բանաստեղծության հիման վրա գրված Վյաչեսլավ Դոբրինինի «Հայրենի երկիր», Լարիսա Ռուբալսկայայի բանաստեղծության հիման վրա գրված Մարկ Մինկովի «Երիտասարդ էին և երջանիկ» և շատ այլ երգեր։ 1978 թվականից, մի քանի տարի, նա հեռուստատեսությամբ վարել է «Եկեք երգենք, ընկերներ» հաղորդումը[5]։
Մոսկվայի օլիմպիական խաղերի ավարտի կադրերը պատմության մեջ է մտել Ալեքսանդրա Պախմուտովայի «Ցտեսություն, Մոսկվա» երգի հնչյունների ներքո օլիմպիական արջի երկինք թռչելով։ «Լուժնիկի» մարզադաշտում ցուցադրվել է հազարավոր հյուրերի և մարզիկների լացակումած դեմքերը։ Երգը կատարել են Լև Լեշչենկոն և Տատյանա Անցիֆերովան։
1981 թվականին Լեշչենկոն կազմակերպել և ղեկավարել է «Սպեկտր» վոկալ-գործիքային խումբը` Իգոր Դորոխովի ղեկավարությամբ[5]։
1980 թվականին Լեշչենկոն պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով, 1983 թվականին արժանացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 1989 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։
1990 թվականին Լեշչենկոն ստեղծել և ղեկավարել է «Երաժշտական գործակալություն» էստրադային ներկայացումների թատրոնը (ռեժիսոր՝ ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Է. Ռոզենհաուզ[5]), որին 1992 թվականին շնորհվել է պետական կարգավիճակ։ Այդ տարիների ընթացքում թատրոնի մասնակցությամբ ռեժիսոր Օլեգ Ռյասկովի հետ միասին նկարահանել են «Ռազմադաշտային սիրավեպ» երաժշտական հեռուստատեսային ֆիլմը, որը 1998 թվականին դարձել է Վոլգոգրադի ՄԿՓ-ի դափնեկիր։ Թատրոնը մասնակցել է նաև «Հոբելյան ... Հոբելյան ... Հոբելյան ...» տեսաֆիլմի և Դավիթ Թուխմանովի «Իմ հիշողության ալիքով» հոբելյանական ծրագրի, «Ռուսաստանի ԱԻՆ-ի 10 տարին» ծրագրի նկարահանումներին։ Կայացել է նաև «STAR и млад» երաժշտական հեռուստաշոուի պրեմիերան։
1990-ականներին Վլադիմիր Վինոկուրի հետ դուետով ներկայացրել է նմանակների շոու ծրագիր, որտեղ երգել է Վինոկուրը, իսկ Լեշչենկոն հանդես է եկել հումորային ժանրում[5]։
Լեշչենկոն դասավանդել է Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Գնեսինների ռուսական ակադեմիա)։ Նրա ուսանողներից շատերը դարձել են հայտնի էստրադային արտիստներ՝ Մարինա Խլեբնիկովան, Կատյա Լելը, Օլգա Արեֆիևան, Վարվառան և ուրիշներ։ Իր ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում Լև Լեշչենկոն թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, կոմպակտ սկավառակ և մագնիսական ալբոմ։ Դրանցից են՝ «Լև Լեշչենկո» (1977), «Երկրի ձգողականությունը» (1980), «Լև Լեշչենկոն և «Սպեկտր» խումբը» (1981), «Ընկերների շրջապատում» (1983), «Ինչ-որ բան հոգու համար» ( 1987), «Թխկենու սպիտակ գույնը» (1993), «Լև Լեշչենկոյի լավագույն երգերը» (1994), «Ոչ մի րոպե հանգիստ» (1995), «Սիրո բույր» (1996), «Հուշեր» (1996), «Երազների աշխարհ» (1999), «Պարզ շարժառիթ» (2001), ինչպես նաև ավելի քան 10 մինիոններ։ Լեշչենկոյի կատարմամբ ձայնագրվել են տասնյակ երգեր կոմպոզիտորների հավաքական և հեղինակային սկավառակների վրա։
1999 թվականին «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահի աստղերի հրապարակում տեղադրվել է Լև Լեշչենկոյի անվանական աստղը։ 2001 թվականին հրատարակվել է Լեշչենկոյի «Հիշողության գովաբանություն» գիրքը, որում արտիստը պատմում է իր կյանքի ու իր ժամանակակիցների մասին։
2002 թվականի փետրվարի 1-ին Լեշչենկոն պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV աստիճանի շքանշանով։
Լև Լեշչենկոյի ձայնը մեղմ, ծավալուն ցածր բարիտոն է, առնական թավշյա տեմբրով։ Լեշչենկոն իր երիտասարդության և միջին տարիքում արտասովոր հանրաճանաչ էր ինչպես իր հզոր ձայնի, այնպես էլ տղամարդկային գրավչության, ներկայացուցչական, ռոմանտիկ արտաքինի, բեմում իրեն դրսևորելու ազատ վարվելաձևի, դերասանական արվեստի և ժեստերի տիրապետման շնորհիվ։ Արտիստի հանրաճանաչության նոր ալիք էր սպասվում Լեշչենկոյի հասուն տարիքում՝ 21-րդ դարում, երբ նրան սկսեցին դասել ազգային էստրադայի լեգենդների շարքում և այդ կարգավիճակով ներկայացվեց հեռուստատեսությամբ, երաժշտական փառատոների և շոուների ընթացքում։
Երկար տարիներ Լեշչենկոյի համերգային ելույթների բնորոշ առանձնահատկությունը եղել է բեք-վոկալիստների մասնակցությունն ու թեթևակի պարային շարժումներ կատարելը։ Լեշչենկոն համարվում է իր որոշ երգերի տեքստերի հեղինակ՝ («Աղջիկն անցյալից», «Իմ ընկերներ, ես նորից, նորից ...», գրված 75-ամյա հոբելյանի կապակցությամբ և այլ երգեր)։ 2011 թվականին մասնակցել է առաջին ալիքի «Օպերայի ուրվականը» հեռուստանախագծին, իսկ 2012 թվականից հաճախակի մասնակցում է Առաջին ալիքի «Այսօր երեկոյան» թոք-շոուին։ 2015 թվականին հանդես է եկել որպես պատվավոր հյուր KUBANA ռոք փառատոնում։
2017 թվականի փետրվարի 5-ին Լեշչենկոն իր լավագույն երգերով մեծ համերգով նշեց իր 75-ամյակը Կրեմլյան պալատում[22][23]։ 2017-ի նոյեմբերի 30-ին նա հանդես եկավ Երկաթուղայինների մշակույթի կենտրոնական տան 90-ամյակին նվիրված շոու ծրագրով, որի ընթացքում արտիստը խոստովանեց, որ ինքը 1947 թվականին՝ 5 տարեկան հասակում է ծանոթացել երաժշտական արվեստին[7]։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 5-ը եղել է Առաջին ալիքի «Ձայն 60+» շոուի առաջին սեզոնի կազմակերպիչ, 2019 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 4-ը՝ Առաջին ալիքի «Ձայն 60+» շոուի երկրորդ սեզոնի կազմակերպիչ։
Որպես երկրպագու՝ Լեշչենկոն սիրում է թենիսը, բասկետբոլը (երգչի հասակը 180 սմ է[53]), լողը, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է սպորտով։ Նա Լյուբերցի «Տրիումֆ» բասկետբոլի ակումբի պատվավոր նախագահն էր (մինչ թիմի տեղափոխումը Սանկտ Պետերբուրգ)։ «Դինամո» (Մոսկվա) ֆուտբոլային ակումբի երկրպագու է, 2019 թվականի դեկտեմբերից՝ ակումբի Խորհրդատվական խորհրդի անդամ։
2014 թվականի մարտի 11-ին նա ստորագրեց Ռուսաստանի մշակույթի գործիչների Ռուսաստանի հասարակությանն ուղղված Կոլեկտիվ դիմումը` ի պաշտպանություն Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ Նախագահի դիրքորոշման[54]։ Ռուսաստանի այլ էստրադայի աստղերի թվում` Լև Լեշչենկոն ընդգրկված է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։ Նրան արգելված է մուտք գործել երկիր[55]։
Երգիչը Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին կից հասարակական խորհրդի անդամ է։ 2018 թվականի հունվարին նա դարձավ Վլադիմիր Պուտինի վստահված անձը 2018 թվականի մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում[56]։
2018 թվականի ամռանը նա հավանություն տվեց կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ առաջարկությանը[57]։
Ըստ Forbes ամսագրի[58], Լեշչենկոն հանդիսանում է նաև Լուկօյլի «կորպորատիվ բանաստեղծը»։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված է «կորպորատիվ օրհներգ»՝ հետևյալ բառերով՝ «Մենք քայլում էինք մայրուղով, բարձրացանք խոչնդոտները հաշվի չառնելով, // Մենք կրծոտելով խորացանք հողի մեջ, սառեցինք տունդրայում, // ճակատագիրը փորձեց մեզ ջարդել, // և այդ ժամանակ կյանքը մեզ դրախտ չէր թվում»։ Ընկերական հարաբերությունների մեջ է Վագիտ Ալեքպերովի հետ[11]։ «Էստրադային ներկայացումների թատրոնի համար «Լև Լեշչենկոյի գլխավորած «Երաժշտական գործակալության» համագործակցությունը «Լուկօյլ»-ի հետ եկամտի հիմնական աղբյուրն է», - նշում է Forbes-ը[58]։ Լեշչենկոյի ծառայություններին են դիմում նաև «Ռուսական երկաթուղիները», «Գազպրոմը» և համեմատաբար փոքր ընկերություններ։ Գերատեսչական տոնակատարություններին և կորպորատիվ երեկույթներին Լեշչենկոն ոչ միայն ինքն է հանդես գալիս, այլ նաև հրավիրում է այլ պրոդյուսերների հետ աշխատող արտիստների։
COVID-19 համավարակի ընթացքում 2020 թվականի մարտի 12-ին Լեշչենկոն վերադարձել է Կանադա և ԱՄՆ շրջագայությունից։ Մարտի 6-ին ներդրված պարտադիր երկշաբաթյա կարանտին չի անցել։ Մասնակցել է սոցիալական միջոցառումների և հեռուստատեսային նկարահանումների[59][60]։ 2020 թվականի մարտի 26-ին Լեշչենկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային էթիոլոգիայի թոքաբորբ։ Հիվանդությունը ծանր է եղել, արտիստը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում[61]։ 2020 թվականի ապրիլի 6-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից, կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական արդյունք է տվել[62][63]։ Կորոնավիրուսից հետո Լեշչենկոն չորս անգամ սրտի կաթված է տարել[64]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.