![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Sanremo_1969_Lucio_Battisti.jpg/640px-Sanremo_1969_Lucio_Battisti.jpg&w=640&q=50)
Լուչո Բատիստի
From Wikipedia, the free encyclopedia
Լուչո Բատիստի (իտալ.՝ Lucio Battisti, մարտի 5, 1943(1943-03-05)[1][2], Պոջո Բուստոնե, Ռիետի, Լացիո, Իտալիա - սեպտեմբերի 9, 1998(1998-09-09)[1][2][3], Մոլտենո, Լեքո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի երգիչ և կոմպոզիտոր, ում երգերը աչքի ընկնող դեր են խաղացել 1960-ական և 1970-ական թվականների իտալական երգարվեստում[4]։ Հաճախ հենց ինքն է հանդես եկել իր գրած երգերի կատարմամբ, թեև երգեր է գրել նաև ուրիշ արտիստների համար։ 1969-1994 թվականների միջակայքում թողարկել է ստուդիական 18 ալբոմ, իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել ավելի քան 25 միլիոն օրինակ ձայնագրություններ։ Նրա երգերը թարգմանվել, հնչել, ձայնագրվել են նաև իսպաներեն (մի քանի ալբոմ), անգլերեն (մեկ ալբոմ), ֆրանսերեն (երկու ալբոմ), գերմաներեն (մեկ ալբոմ)։
Լուչո Բատիստի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Lucio Battisti |
Ի ծնե անուն | իտալ.՝ Lucio Battisti |
Ծնվել է | մարտի 5, 1943(1943-03-05)[1][2] Պոջո Բուստոնե, Ռիետի, Լացիո, Իտալիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1998(1998-09-09)[1][2][3] (55 տարեկան) Մոլտենո, Լեքո, Լոմբարդիա, Իտալիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, սոֆթ ռոք, ռիթմ էնդ բլյուզ, պրոգրեսիվ ռոք, լատինական փոփ, դիսկո և սինթիփոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական գործիքավորող և երաժիշտ |
Երգչաձայն | դրամատիկական տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Ricordi, Numero Uno?, CBS և Sony BMG |
Ամուսին | Grazia Letizia Veronese? |
![]() |
Իտալական փոփ երաժշտության պատմության մեջ Լուչո Բատիստին համարվում է նորարարությամբ աչքի ընկած և առավել ազդեցիկ արվեստագետներից մեկը։